Հայաստանի ոստիկանության եւ մաքսային ծառայության աշխատակիցների համագործակցության արդյունքում, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ` բերման են ենթարկվել նախկինում դատապարտված, հանցաշխարհում հեղինակություն վայելող, 1961 թ. ծնված, «Օքյուզ» մականվամբ Սամվել Ա.-ն եւ 1978 թ. ծնված Ռոման Խ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռոման Խ.-ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, […]
15 Փետրվար 2010
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 23-ին երկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան: Տեղկացնում է «ԱՊԱ» գարծակալություն: Այդ մասին հայտնել է Սեմնեբիի խորհրդական Կլեր Դելեսսարդը: Սեմնեբին հադիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցը կավարտվի փետրվարի 25-ին: ArmAr.am
Բենիամին Նեթանյահուն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: «Իրանի նկատմամբ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել». սա է Իսրայելի դիրքորոշումը: Եվ Մոսկվայում վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հարցը քննարկելու է ռուսական իշխանությունների հետ: Նա հանդիպելու է ինչպես նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի հետ: Իսրայելում անհանգստացած են Իրանի նախագահ Ահմադինեժադի այն հայտարարությունից, թե Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև […]
«Վարձք նշանակում է առանց շահույթի ակնկալության արված բարեգործություւն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բացատրեց իրենց կազմակերպության կիսամյա հանդեսի անվանումը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը: «Այս ամսագիրը մեր նախնիների հիշատակին հատուցվելիք պարտքի ձևակերպումն է: Մեր գերեվարված հայրենքի մեծագույն մասում (նկատի ունեմ Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Արցախը, Վրաստանից Գուգարքի գավառը), այսինքն` հայկական պետականության շրջանից դուրս […]
Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ […]
Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ստորաբաժանումը տեղակայման վայր է […]
Եվրախորհրդարանի պատգամավոր, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին «Նոր Եվրոպա» («New Europe») համաեվրոպական տեղեկատվական կայքում զետեղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված հոդված` «Թուրքիայի վստահելիությունը ռիսկի տակ է» վերնագրով: Հոդվածում եվրոպացի խորհրդարանականը հորդորում է անել հնարավորը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ ավարտելու համար, ըստ որում` կոչ անելով ստորագրված արձանագրությունները վավերացնել առանց […]
Փետրվարի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու եւ […]
Այցի առաջին օրը նախարար Պետրոսյանը հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Հանդիպմանը մասնակցել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Փետրվարի 10-ին ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ: Փետրվարի 11-ին առավոտյան Գեորգի Պետրոսյանը Անթիլիասի մայրավանքում մասնակցել է Վարդանանց տոնին նվիրված Սուրբ Պատարագին, որից հետո ելույթներով հանդես եկել […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին Կրասնոդար քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը հետաքրքրվել է երկրամասի հայության առօրյա կյանքով, ինչպես նաեւ ընդգծել Արցախի հետ կապերի խորացման անհրաժեշտությունը` համարելով, որ դրա համար կա բավարար ներուժ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]




