Այսօր լրանում է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին, ով ցմահ բանտարկության է դատապարտված և «պատիժը» կրում է Թուրքիայի Իմրալի կղզում։ Սա առիթ է հանդիսացել, որպեսզի Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի երթեր և բախումներ տեղի ունենան: Ուրֆայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հանրահավաք է անցակցել, որին հաջորդել է երթ։ Թուրքական ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է […]
15 Փետրվար 2010
Այսօր սկսվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեվիտի և պաշտոնատար այլ անձանց հետ: Նախատեսվում է այցելություն Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն: ArmAr.am
Ռուսաստանահայ յոթ գործարարներ ընդգրկվել են ռուսական «,Ֆինանս,, ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանիշային ցուցակում։ «,Ռոսգոսստրախ,, ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատորովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։ «,Տաշիր,, խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է նորացված Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ: «Օրերս ես զրուցել եմ ՌԴ ԱԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ և իմացել, որ հայկական կողմը դեռ չի ներկայացրել վիճելի կետերի մասին իր առաջարկությունները: Մեր մոտեցումները հստակ են. Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը մենք տեսնում ենք Ադրբեջանի […]
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, երբ հանդիպման տեւողությունը անցել է նախատեսված 20 րոպեն, մտել է Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը եւ զգուշացրել Հիլարի Քլինթոնին՝ ավարտել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ Քլինթոնը ուշանում է Քաթարի էմիրի հետ հանդիպումից։ ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Քաթարի էմիրի հետ հանդիպումը ավելի կարեւոր է, ինչին հակադարձել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Ֆուաթ Թանլայը՝ ասելով. […]
Լիբանանում լույս տեսնող անգլալեզու The Daily Star թերթը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների կարգավորման գործընթացին, գրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելով երկրի խորհրդարան, ևս մեկ քայլ արեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, որն արժանի է դրվատանքի և աջակցության։ Պարբերականն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողականությունն արժանի է գովասանքի, սակայն, միևնույն ժամանակ, […]
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է մայիսի 23-ին տեղի ունենալիք ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր։ Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման պլանը, համաձայնեցրել են հիմնական միջոցառումների ժամանակացույցը, քվեաթերթիկների և ընտրությունների արդյունքների արձանագրությունների ձևերը։ Բացի այս, հաստատվել է նաև պատգավորության թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրի ձևը։ Ըստ […]
«Էրդողանը շտապեց հայտարարել «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի մասին Ադրբեջանի ենթակայության ներքո» (ձևակերպումը վերցված է Մադրիդյան սկզբունքների մանրամասնեցված առջին կետից), քանի որ Մադրիդյան փաստաթղթի հրապարակումից առաջ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին որևէ փաստաթուղթ մինչև բանակցությունների ավարտը չէր հրապարակվել: Եվ Էրդողանին թվաց, թե ահա փաստաթուղթը կհաստատվի, ու եթե ինքն առաջինն ասի այդ մասին, դա կարող է Ադրբեջանին […]
Փետրվարի 15-16-ը Հայաստան կայցելի Ղազախստանի պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից; ArmAr.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի վարչական կենտրոն Պյատիգորսկ քաղաք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների ղեկավարների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել […]




