15 Փետրվար 2010

Փետրվար 15, 2010թ. 11:55

Թուրքիան հերթական անգամ փորձում է խանգարել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնում է գտնվում Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆիրուդին  Սինիրդիօղլուն։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, փետրվարի 15-16-ը Սինիրդիօղլուն  նախատեսվում է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ  Ռիչարդ Մորնինգսթարի և ԱՄՆ պետքարտուղարի 1-ին տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկել ինչպես հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման, […]


Փետրվար 15, 2010թ. 11:47

Ավիացիայի պատմության մեջ հազվագյուտ դեպք է գրանցվել Ֆրանսիայում: Վայր ընկնող ուղղաթիռից դուրս են թռել օդաչուն և 73-ամյա ուղևորուհին, և ընդամենը թեթև վնասվածքներ են ստացել: Օդաչուն չի կարողացել ուղղաթիռին հաղորդել անհրաժեշտ բարձրություն, որպեսզի թռչի 1700 մետր բարձրություն ունեցող Մոնտյուզ սարի վրայով: Ժայռերին բախվելուց անմիջապես առաջ նրանք թռել են ցած ու փրկվել ձյան հաստ շերտի շնորհիվ: ArmAr.am


Փետրվար 15, 2010թ. 11:30

Թեհլիրյանը Լեփսիուսին տեսել է 1921թ. հունիսին Բեռլինում` իր դատավարության ժամանակ վկայություն տալիս: Լեփսիուսի խոսքը մեծապես ազդեց դատարանի վրա. Սողոմոն Թեհլիրյանը ազատ արձակվեց: Յոհաննես Լեփսիուսը բողոքական քահանա էր, փիլիսոփայության և  աստվածաբանության դոկտոր: 1895թ. Ֆրիզդորֆում ստեղծվում է «Գերմանա-հայկական առաքելությունը», որի նպատակն էր լուսավորություն տարածել Օսմանյան Թուրքիայի ժողովուրդների մեջ, քարոզել ավետարանական ճշմարտություն, օգնություն ցույց տալ հայությանը: Իսկ այդ […]


Փետրվար 15, 2010թ. 11:15

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հանդիպմանը նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն, Ադրբեջանը կորցնում է հույսը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «,Մենք գիտենք, որ Ղազախստանը ակտիվ սատարում է մեր դիրքորոշումը…,,- նշել է Մոլազադեն: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում […]


Փետրվար 15, 2010թ. 11:06

Նախօրեին Կատարում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ըստ թուրքական «Sabah»-ի`կողմերի քննարկման օրակարգում եղել են Իրանի ուրանի հարստացման ծրագրին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, կիպրական խնդրին, Մերձավոր Արևելքին, ահաբեկչության դեմ պայքարին, երկկողմ տնտեսական կապերին և Իրաքին առնչվող բազմաթիվ հարցեր: «Four Seasons» հյուրանոցում կայացած հանդիպումը, նախապես ծրագրված 20 րոպեի […]


Փետրվար 15, 2010թ. 11:05

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն: Այցի ընթացքում Նորին Սրբությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գահակալության 20-ամյակի և ծննդյան տարեդարձի առիթով Ամենապատիվ Պատրիարքին շնորհված ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Բրազիլիայի Հայոց […]


Փետրվար 15, 2010թ. 10:44

ArmAr.am-ը պարբերաբար անդրադառնում է Ջավախքում վրացական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, որն ակնհայտորեն հայկական Ջավախքը հայաթափելու նպատակներ է հետապնդում: Հանուն այդ նպատակի իրականացման, վրացիները  նույնիսկ քայլեր արեցին այս տարածաշրջանում առավել ակտիվացնել թուրքական տարրի ազդեցությունը: Նույն նպատակին ծառայեցվեց նաև հարևան Թուրքիային սահմանամերձ շրջանների հետ հարաբերությունների առավել ջերմացումը: Վերջերս Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել էր թուրքական հարևան Արդահան […]


Փետրվար 15, 2010թ. 09:30

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը։ Լևոն Ջուլֆալակյանի սաները 3-րդ տեղի համար մրցամարտում իրենց ուժերը չափեցին Ռուսաստանի հավաքականի հետ, որտեղ և հաղթանակ գրանցեցին 4։3 հաշվով։ Մրցամարտի հաղթող դարձավ Իրանի հավաքականը, որը 4։3 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին։ ArmAr.am


Փետրվար 15, 2010թ. 09:00

Շաբաթ օրը տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստը: Վարչապետ,  հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով: Վարչապետը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել 2009 թվականին կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները:  Նա մասնավորապես նշել է. «Անցած տարվա վերջին ամիսների ընթացքում արդեն նկատվեցին տնտեսական աճի վերականգնման միտումներ: Մենք 18,4 տոկոս տնտեսական անկումից […]