«Մենք զգուշավոր լավատեսություն ունենք հակամարտության կարգավորման հետագա զարգացման վերաբերյալ»,- այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Նրա խոսքերով, Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է լրացուցիչ ազդակներ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթցին` միաժամանկ վստահ լինելով, որ «խնդրի լուծումն առաջին հերթին գտնվում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի ձեռքում: Մյուս բոլոր մասնակիցները օգնականներ են, […]
16 Փետրվար 2010
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը. -Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին Ադրբեջանն էլ է համաձայնություն տալիս: -Քանի որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում […]
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությունում քննարկվել են հանրապետության բնակավայրեր հրավիրված մասնագետներին պետական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կարևորելով ծրագիրը` կառավարության ղեկավարը նշեց այն ճշտորեն իրագործելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներին համապատասխան պարզաբանումներ տվեցին սոցիալական ապահովության և առողջապահության նախարարներ Ն.Ասծատրյանը […]
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Star» թերթի էլեկտրոնային կայքը: Կայսերիի երիտասարդության և սպորտի հարցերով կենտրոնը հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձրել է մարզասրահ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը հայտնել է, որ այժմ իրենք աստիճանաբար պատրաստվում են վերջ տալ եկեղեցում կազմակերպվող մարզական միջոցառումներին, քանի որ կառուցվում է նոր հարմարավետ մարզասրահ: «Եկեղեցին հարմար ու հասանելի վայրում է` […]
Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո, Արցախի Հանրապետության նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց իր տպավորությունը. «Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր […]
Մադրիդյան «թարմացված» նոր անվանում ստացած սկզբունքները հունվարի 25-ից հետո դարձել են հարավկովկասյան դիվանագիտության խաղաքարտերից: Թեև երկու շաբաթ էր տրվել կողմերին` սկզբունքներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար, բայց արդեն 4 շաբաթ անց կոնկրետ հայտարարություն կամ առաջընթաց այդ առումով չկա: Փետրվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարությամբ հանդես եկավ, թե իր երկիրն ընդունում է […]
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 18-րդ նիստը, որի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցերն են։ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հանձնաժողովում առաջատար դեր են խաղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Թե ինչպիսին էր Հայաստանի համար անցած տարին, ի՞նչ նախագծերով է ընթացիկ տարի մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, […]
Այսօր կառավարության նիստերի դահլիճում սկսվել է Երկրապահ կամավորականների միության հերթական 8-րդ համագումարը: Համագումարի ընթացքում լսվելու է 2006թ-ից ի վեր կատարված աշխատանքի հաշվետվությունը, եւ նախագահ ու վարչություն են ընտրելու: Համագումարին հրավիրված են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: ArmAr.am
ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները. «Հաշի առնելով Ղազախստանի կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ես պարոն Սաուդաբաևին ներկայացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մեր կողմից […]
Ինչպես արդեն հայտնի է հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Հայաստանի խորհրդարանում: Պաշտոնական լրահոսի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանում դրանք ներկայացնելու նպատակով որպես ներկայացուցիչ նշանակել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Իսկ երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Ի դեպ, արձանագրությունները գլխադասային` արտաքին […]




