16 Փետրվար 2010

Փետրվար 16, 2010թ. 11:12

Եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնցում անցնում են 21-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, ավելանում են նաև տեխնիկական բնույթի խնդիրները: 500 մետր չմշկավազքի մրցումների ժամանակ շարքից դուրս են եկել երկու հիմնական, ապա և պահուստային մեքենաները, որոնք ապահովում են սառցամակերեսը: Հարկադրված ընդմիջումը տևել է մեկ ժամ, ինչը խիստ զայրացրել է չմշկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահին: Երեկ մեդալների հանձնման արարողության ժամանակ 10 […]


Փետրվար 16, 2010թ. 11:05

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Դավութօղլուն հանդիպումներ  ունենալու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկելու միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Քննարկումների օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը: Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարն Իրանում հանդիպելու է ԻԻՀ  նախագահ […]


Փետրվար 16, 2010թ. 10:30

Ամենայն հավանականությամբ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի կունենա մայիսի 9-ին: Պատրիարքարանն  այս ժամկետն է  առաջարկել Թուրքիայի իշխանություններին ներկայացված գրության մեջ: Այս օրերին Ստամբուլում է գտնվում Հայոց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա աթոռակից պատրիարքի թեկնածուներից մեկն է: Ի դեպ, նա եղել է հայտնի լրագրող, «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի մտերիմ ընկերը: Գտնվելով […]


Փետրվար 16, 2010թ. 10:23

Այս պահին Արտաքին գործերի նախարարությունում շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հանդիպումը: Հանդիպումից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների հետ: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր Երևանում ԱԳՆ նախարարից անմիջապես հետո Սաուդաբաևը կհանդիպի […]


Փետրվար 16, 2010թ. 10:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց է Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Հարկ է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ  Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքական ատյանը, փաստորեն, պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը: Հիշեցնենք, որ այս փաստաթղթի ներքո` Համայնքների պալատի  640 անդամներից ստորագրել են 204-ը: Սակայն, քանի որ պալատի անդամներից 51-ը նաև […]


Փետրվար 16, 2010թ. 09:30

Ֆրանսիայում` Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի ճանապարհին, կողոպտել են Կիևի քաղաքապետի դստերը:  ԻՏԱՌ ՏԱՍՍ- ի հաղորդմամբ, կողոպտիչը կոտրել է մեքենայի ապակին, խլել է պայուսակը և անհետացել մոտոցիկլով: Քրիստինա Չերնովեցկայան ոստիկանությանը հայտնել է, որ իր պայուսակում եղել են մատանիներ, ականջօղեր, այլ զարդեր` 4,5 միլիոն եվրո ընդհանուր արժեքով: ArmAr.am


Փետրվար 16, 2010թ. 09:00

Պաշտոնական տվյալներով, զոհվել է 18 մարդ, 125-ը վիրավորվել է, նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հալլեի հիվանդանոցներում արդեն սպառվում է դոնորական արյունը, և Կարմիր խաչը դիմել է բնակչության օգնությանը: Աղետի պատճառը եղել է այն, որ գնացքների մեքենավարներից մեկը չի նկատել լուսացույցի կարմիր լուսը: Երկու մեքենավարներն էլ զոհվել են: Աղետի վայր է եկել նաև Բելգիայի […]


Փետրվար 16, 2010թ. 08:30

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը շնորհավորել է Վիկտոր Յանուկովիչին` Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր գալով Ուկրաինայի և Աբխազիայի հարաբերությունները կմտնեն նոր` որակյալ փուլ»,-ըստ լրատվամիջոցների, ասված է Բագապշի հեռագրում: Աբխազիայի նախագահը նաև Ուկրաինայի հետ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հիշեցնենք, որ դեռ անցած տարի  Վիկտոր Յանուկովիչը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան պետք է […]