Փետրվար 2010

Փետրվար 22, 2010թ. 14:08

Ազգային ժողովի հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց հարկային փոփոխությունների փաթեթը: Թեեւ ընդդիմադիր պատգամավորները դեմ էին հարկային այս փաթեթը քննարկելուն, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այն քվեարկությամբ ներառեց ԱԺ օրակարգում: Ավելին, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծին կողմ քվեարկեցին 70, դեմ` 20 եւ ձեռնպահ` 7 պատգամավորներ: ArmAr.am


Փետրվար 22, 2010թ. 14:00

Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը հայտնվել է «բարձր լարման» տակ: Գերլարված ու շիկացած մթնոլորտը գոնե թուրք հանրության համար առայժմ հուսադրող չէ և լավատեսության հիմքեր կարծես չի տալիս: Արտաքին քաղաքական իրադրություն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարական հիմնադրույթը թեև դեռ չի սպառել իրեն, բայց մեծ հաշվով դեռ ոչինչ էլ չի […]


Փետրվար 22, 2010թ. 13:45

Ժառանգություն՚ խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, արձանագրություններն ընդհանրապես ՀՀ խորհրդարանում չպետք է քննարկվեն, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները միջազգային պայմանագիր է, որը կազմվել է օրինախախտումներով։ ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով, Ստյոպա Սաֆարյանն իհարկե անձնական կարծիքներ ունենալու իրավունք ունի, սակայն նրա այս կարծիքը ինքը չի կիսում։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի այս տեսակետի հետ համաձայն չէր նաև Համլետ Հարությունյանը, ում […]


Փետրվար 22, 2010թ. 13:43

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է  արձանագրությունների բովանդակությանը, և ամրագրել, որ դրանց առարկան երկուսն են՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, մնացածի վերաբերյալ տվել է եզրակացություն և այդ առումով կատարել է իմաստուն աշխատանք։ ՍԴ որոշումը վերջնական է, անբեկանելի է, բայց անթերի չէ. ՙՄենք վստահորեն կարող ենք ասել, որ մեր Սահմանադրական դատարանը, ինչպես […]


Փետրվար 22, 2010թ. 13:25

Ինչպես արդեն բազմիցս նշել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով։ ՀՅԴ-ն բազմիցս դիմել է ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի իրենց տրամադրվեն փաստարկներ, որ ընթացակարգային խախտումներ տեղի չեն ունեցել։ ՀՀ ԱԳ նախարարը սակայն նշել էր, որ այդ փաստաթղթերը կտրամադրվեն այն ժամանակ, երբ արձանագրությունները ներկայացվեն խորհրդարան։ Ինչպես փաստեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան […]


Փետրվար 22, 2010թ. 13:15

«Իրանի արտաքին քաղաքականության հիմական առանցքը տարածաշրջանային խնդիրների լուծումն է»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին պաշտոնկան այցով Թեհրան  ժամանած իր պաշտոնակցի` Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:  Նա նշել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը առաջնահերթ կարևորության խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` համաձայն երկրի տարածքային […]


Փետրվար 22, 2010թ. 13:08

Մեկնարկեց ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանը։ Օրենքով սահմանված կարգով ՀՀ Աժ նիստերի օրակարգում ընդգրկված էր հասարակությանը հատաքրքրող կարևորագույն հարցերից մեկը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների քննարկումը։ Սակայն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչև արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն արձանագրությունների մասին տա իր եզրակացությունը։ ՀՀ ԱԺ […]


Փետրվար 22, 2010թ. 13:00

Հանդիսավոր հավաք ԼՂՀ Ազգային ժողովում Ի նշանավորումն Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձի և Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիսավոր հավաք։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի մասնակից պատգամավորներ, ԼՂՀ բոլոր գումարումների […]


Փետրվար 22, 2010թ. 12:44

1988թ. փետրվարի 21 Ընդունվեց ԽՄԿԿ ԿԿ «Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին» որոշումը, որտեղ ԼՂԻՄ-ի Ժողովրդական Պատգամավորների Խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը որակվեց որպես «ազգայնական տարրերի կողմից հրահրված գործողություն»: 1988թ. փետրվարի 22 Մարզի մայրաքաղաքում  «կարգ հաստատելու համար» Աղդամից ամբոխը, որը հիմնականում կազմված էր քրեական տարրերից, «արշավ» կազմակերպեց դեպի Ստեփանակերտ։ Մեկնաբանություն. Ստեփանակերտի ճանապարհին` Ասկերանի շրջկենտրոնի մոտ, ամբոխը կանգնեցվեց զինվորականների […]


Փետրվար 22, 2010թ. 12:30

ՆԱՏՕ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ կիրակի օրը ձեռնարկած օդային հարձակման հետևանքով հարավային Աֆղանստանի Ուռուզգան շրջանում սպանվել է 19 քաղաքացի: Կան վիրավորներ, այդ թվում` կանայք ու երեխաներ: Պաշտոնական տվյալների համաձայն, ՆԱՏՕ-ն օգտագործել է օդային տեխնիկա` պաշտպանելու տարածքը կասկածյալ գրոհայինների հնարավոր հարձակումներից: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներչկայացուցիչ, գեներալ Ստենլի Մաքքրիսթալը ներողություն է խնդրել այդ երկրի նախագահ […]