Երեկ ուշ գիշերին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել իսպանական Սեվիլիա քաղաքում։ Իսպանական El Mundo թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը զոհ է դարձել չարամիտ մի հարձակման. նրան փորձել են հարվածել են կոշիկով։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանի շենքից և ուզեցել է մեքենա նստել։ Այդ պահին նրան է […]
Փետրվար 2010
Ամերիկյան Boeing 787 նորագույն ինքնաթիռը, որը հայտնի է «Երազանքի ինքնաթիռ» անվանումով, շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Վաշինգթոն նահանգի օդանավակայաններից մեկում: Ըստ նախագծողների, ինքնաթիռը կարող էր օդում մնալ նաև մեկ շարժիչով, բայց անվտանգության նկատառումներով որոշվել է վայրէջք կատարել: Այս մասին Հայտնում է Associated Press-ը: ArmAr.am
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսությունը: Երեկույթին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Երևանի քաղաքապետարանի […]
Փետրվարի 18-ին կայացել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նիստը, որին հրավիրված էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Արա Աբրահամյանը շնորհավորել է Օլեգ Եսայանին դեսպան նշանակվելու և խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու կապակցությամբ: Նա ներկայացրել է կազմակերպության 2010 թ. գործունեության ծրագիրը: Դեսպան Եսայանը ելույթ […]
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձեւավորման եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ գործունեության թափանցիկության ապահովման հարցերին: ArmAr.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Շնորհավորելով տիկին Գերչևային` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախարարը նշեց, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնպաստեն […]
Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին և խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին: Զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական […]
Ս.թ. փետրվարի 15-19-ն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2009թ. գնահատման նպատակով: ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը կազմված էր ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության պլանավորման, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման, Միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներից: Գնահատումը իրականացվում էր հետեւյալ թեմաներով` քաղաքական հարցեր, հարաբերություններ հարեւանների հետ, դատական բարեփոխումներ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն եւ ժողովրդավարական հաստատությունների կառուցում, մարդու իրավունքների հիմնարար […]
Ռուբեն Սաֆրաստյան Նոր միտում Հայոց պահանջատիրության դեմ պայքարը տասնամյակներ շարունակ եղել և մնում է Թուրքիայի Հանրապետության կառավարող շրջանների կարևոր խնդիրներից մեկը` Հայկական հարցում պետական քաղաքականության մաս կազմելով։ Այն ունեցել է մի շարք փուլեր ու նպատակներ, տարվել է տարբեր ուղղություններով և ձևերով, օգտագործվել են բազմաթիվ միջոցներ ու հնարքներ։ Ցավոք, հայրենական պատմաքաղաքագիտական միտքը դժկամորեն է անդրադարձել այդ […]
«Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է»,- այս մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա նշել է, որ նախորդ տարվա հունվար ամսի համեմատ արդեն 2,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Նախորդ տարի միայն երեսուն միլիոն դոլարի տեխնիկա եւ սարքավորում է ներմուծվել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ արտադրողականության աճի արդյունքը մենք կտեսնենք այս տարի, […]




