Փետրվար 2010

Փետրվար 23, 2010թ. 14:43

Փետրվարի 22-ին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ Իրանի միջուկային կարողությունների վրա Իսրայելի հարձակումը կարող է «անկանխատեսելի հետեւանքներով աղետ» դառնալ: «Մենք պետք է լուծում գտնենք դիվանագիտական ուղիներով: Մենք չպետք է լքենք բանակցությունների սեղանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս ամիս Իսրալեը բարձրաձայնել է Իրանի միջուկային զարգացումները կանխելու համար վերջինիս […]


Փետրվար 23, 2010թ. 14:35

Բելառուսում այսօրվանից ուժի մեջ է մտել մի օրենք, ըստ որի, արգելվում է հասարակական վայրերում գարեջուր խմել։ Գարեջրասերների համար այս երկրում սև օրեր են սկսվում, քանի որ օրենքը խախտելու դեպքում նրանց մեծ տուգանքներ են սպասվում։ Առաջին խախտման համար տուգանքի չափ է սահմանված 280 հազար բելառուսական ռուբլի, որը համարժեք է 100 ԱՄՆ դոլարին։ Երկրորդ անգամ արգելված տեղում […]


Փետրվար 23, 2010թ. 14:28

Փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ եւ Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Դիտարկումն անցել […]


Փետրվար 23, 2010թ. 14:13

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Եվ թեև Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն, ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի փետրվարի 23-ին Հաղթանակ զբոսայգին մարդաշատ է լինում: Փետրվարի 23-ի առավոտյան զբոսայգի են այցելել ՀՀ […]


Փետրվար 23, 2010թ. 14:06

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Մնացականյանի` ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար դառնալուց հետո, ով նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր, այդ պաշտոնը թափուր էր մնացել: Այսօր միայն ՀՀ խորհրդարանում սկսվեց քննարկումը, թե ո՞վ պետք է զբաղեցնի  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Առաջադրված […]


Փետրվար 23, 2010թ. 13:45

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է երդմնակալության արարողությունից 3 օր հետո` մարտի 1-ին, առաջին պաշտոնական այցը կատարել: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նա մեկնելու է Բրյուսել: Յանուկովիչը հանդիպելու է Եվրամիության նախագահի, Եվրախորհրդարանի նախագահի, եվրակառույցների այլ ղեկավարների հետ: Հայտնի է նաև, որ Վիկտոր Յանուկովիչը մարտի առաջին տասնօրյակում պաշտոնական այցով լինելու է Մոսկվայում: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 13:35

Վերջին շրջանում, կապված ԵԱՀԿ-ում ժամանակավոր նախագահի կարգավիճակի հետ, տարածաշրջանային հարցերում ակտիվ դիրքորոշում է փորձում ցուցաբերել Ղազախստանը: Այս առումով, իրենց վերաբերմունքը չեն թաքցնում ռուս վերլուծաբանները, որոնց դիտարկումները վերաբերում են, մասնավորապես, այն հայտարարությանը, թե Ղազախստանը չի պատրաստվում վերանայել իր կարծիքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Ռուսական լրատվամիջոցներն այս հայտարարությունը որակել են, որպես նոր «խաղաղարարի» նախաձեռնություն: Արտաքին քաղաքականության բնագավառում […]


Փետրվար 23, 2010թ. 13:21

ՀՌԱԿ-ի հաղորդագրությունը Սիրելի  Հայրենակիցներ Հպարտությամբ  տեղեկացնում  ենք, որ 2010 թվականի  փետրվարի 22-ին, ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակից առաջին անգամ գործակցվեց  Լոս-Անջելես – Երեւան  հեռուստակամուրջ-հաղորդաշարը: Նախագիծը  իրականություն  դարձավ  «Լույսաշխարհ»  /www.louysworld.com/ հեռուստածրագրի երկարամյա ու վաստակաշատ ղեկավար Ստեփան Կիրեմիդջյանի  եւ ՀՌԱԿ   ատենապետ  Հարություն Առաքելյանի   նպատակասլաց  ջանքերի  շնորհիվ:  Հեռուստակամուրջի գործակցման համար կարճ ժամանակահատվածում ձեռք բերվեց անհրաժեշտ տեխնիկա եւ ծրագրեր, որն էլ […]


Փետրվար 23, 2010թ. 13:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նոր համանախագահ կդառնա Իգոր Պոպովը։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական աղբյուրները։ Նոր համանախագահը մինչ այդ եղել է Ռուսաստանի դեսպանը Մոզամբիկում։ Տեղեկությունների համաձայն՝  մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Էստոնիայում Ռուսաստանի դեսպան։ ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 13:05

Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած բարձրաստիճան ուժայինների ձերբակալությունները դժգոհության ալիք են բարձրացրել ընդդիմադիր դաշտում: Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում «Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի զինվորականներ, դատախազներ: Թուրքական մեջլիսում ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, իրավաբան Դենիզ Բայքալը լրագրողների հետ զրույցում կատարվածի առնչությամբ այսպես […]