28 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 28, 2009թ. 10:45

Օրերս թուրքական NTV հեռուստաալիքի լրագրողները Հայաստանից մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հարցազրույց վարել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Պարզվում է, թուրք լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցը Ադրբեջանում լուրջ հակազդեցություն է առաջացրել:


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 09:30

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց սեպտեմբերի 26-ին` Գանձասարում: Այստեղ էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: