17 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 17, 2009թ. 22:24

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով մարտի 1-ը նորագույն պատմության ամենաաողբերգական էջերից մեկն էր: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծվեց բռնությունների բացահայտման, զոհվածների մահվան հանգամանքների ճշտման նպատակով: «Շատ կարևոր է այն վերլուծությունը, որը կբացառի հետագայում նմանատիպ երևույթները մեր երկրում»: Ըստ պատգամավորի արմատական ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ ստեղծել էր սեփական […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 22:05

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանով.«Չէր լինի Մարտի 1-ը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդուներ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` գնալ երկխոսության: Ցավալի է, որ կան մարդիկ, որոնք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան երկրի ապագան»: «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ  այն ղեկավարները, ովքեր չեն կարողացել ապահովել մարդկանց անվտանգությունը, պետք է պատասխանատվության […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 20:00

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները  Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը համարում են թերի: «Եզրակացությունն ապացուցեց, որ ԱԺ-ն քաղաքական կառույց է և այս զեկույցը ևս քաղաքական է և ոչ հավասարակշռված»,- իր ելույթում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով զեկույցից տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է դատախազությունում և խմբագրվել նախագահականում: Վերջինիս զարմացնում է, թե ինչու զեկույցում […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 19:58

Հայտնի է, որ արցախյան ազատամարտում Թալինը հերոսության և զոհաբերության իր բաժինն ունեցավ. շուրջ չորս տասնյակ թալինցի երիտասարդներ զոհվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ: Այսօր էլ Թալինում անտարբեր չեն Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ, իսկ պարբերական հանդիպումները միայն ավելի են ամրապնդում այդ կապերը: Երեկ Արցախ ժամանած թալինցիների պատվիրակությանն այսօր ընդունեց ԼՂՀ ԱԺ փոխնախա•ահ Ռուդիկ Հյուսնունցը: Թալինի քաղաքապետ Մնացական […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 19:40

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Հակ գյուղի 17-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցու վերօծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր` ժամանած Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Սեպտեմբեր 17, 2009թ. 19:21

Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:


Սեպտեմբեր 17, 2009թ. 18:39

Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը կկայանա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղից մեկ օր առաջ` հոկտեմբերի 13-ին: Փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Շվեցարիայի ներկայացուցիչը, որից հետո այն կներկայացվի երկու խորհրդարանների վավերացմանը: Իսկ մինչ այդ` Թուրքիայի արտգործնախարարը կշարունակի` խորհրդարանական կուսակցություններին   ներկայացնել […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 18:33

INTERFAX.RU կայքի հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող Ադրբեջանի ցամաքային տարածքով մտնել Ռուսաստան, ինչը պայմանավորված է ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալով: «2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱՊՀ կազմից դուրս գալուց հետո այդ երկրի քաղաքացիները ինքնաբերաբար զրկվում են այն իրավունքից, որով արտասահմանի քաղաքացիներին իրավունք է վերապահված մուտք գործել ՌԴ և դուրս գալ Ադրբեջանի ցամաքային սահմանով»,- այս մասին […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 18:25

Իմրալի բանտում փակված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը ուղերձ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Օջալանն իր տեսակետն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ եթե հարձակվում են, ուրեմն անհրաժեշտ է պաշտպանվել, ինչը իրենք անում են: Օջալանը դիմել է Էրդողանին` նշելով, որ եթե […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 17:49

Հարցազրույց ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հետ –Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում երկու կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը տարածաշրջանային ու միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Տարբեր քաղաքագետներ մտավախություն են արտահայտում, թե  «տարածաշրջանային հակամարտություն» ասվածը կարող է նաև արցախյան հիմնախնդրին  վերաբերվել: Այդպե՞ս է: -Ցավում եմ, որ մշակույթի գործիչներին դիմում են  գործը […]