8 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 8, 2009թ. 20:07

Հայտարարություն (Թիվ 11) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների կապակցությամբ Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պան­­թուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել: Ուստի վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 20:01

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Ափրամյանը վերջերս է վերադարձել` դեռ    խորհրդային տարիներին Վրաստանի կազմում թողնված Հյուսիսային Լոռու հայկական գյուղերից`  խնդրեցինք ներկայացնել այնտեղ տիրող իրավիճակը: -Պրն. Ափրամյան, ո՞ր գյուղերում եք եղել. Ի՞նչ հիմնավորմամբ են Խորհրդային տարիներին այդ գյուղերը հայտնվել Հայաստանի Հանրապետության կազմից դուրս: – Նախ ասեմ, որ Հյուսիսային Լոռու 4 շրջաններում, բացի Դմանիսից, ներկայումս կա […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 19:01

Գրականագետ Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում հայ մտավորականների համար անհասկանալի շատ կետեր կան: «Հանրապետության նախագահը մտավորականության հետ հանդիպելու և նրանց հուզող հարցերը պարզաբանելու փորձ ունի: Ես կցանկանայի, որ արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանը ևս նույն կերպ վարվեր»,-ասում է նա: Պարոն Եղիազարյանի կարծիքով անհեթեթություն է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 18:45

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ  Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի Եվրամիության նախարարներին առաջարկած` Կովկասը Եվրոպային կամրջող «Խաղաղության ճանապարհ» նախագիծը: Այլ կերպ ասած` խոսքը գնում է 2007-ի ապրիլին` «Սևծովյան տնտեսական համագործակցության» 12 պետությունների կողմից ստորագրված մի ծրագրի մասին: 7.000 կմ երկարությամբ նախատեսված ճանապարհի նախագիծը, որը անցնելու է 12 երկրների […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 8, 2009թ. 18:14

ՀՅԴ-ն պատրաստ է ԱԺ-ում մինչև վերջ պայքարել հայ-թուրքական արձանագրության դեմ: Չնայած ՀՅԴ պատգամավորների փոքր թվաքանակին, այնուամենայնիվ, նրանք հայտարարում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի փաստաթուղթը չվավերացվի, սակայն դա չի նշանակում, թե կհրաժավեն պատգամավորական մանդատից: «ԱԺ-ում մեր ներկայությունը նվեր չէ, ոչ էլ պարգև, որից կարելի է հրաժարվել: Մենք խորհրդարանում ենք, քանի որ ժողովուրդը մեզ հավատացել է […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 18:05

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ մոտ 20 թուրք ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները շուտով կթարգմանվեն հայերեն լեզվով: Նրա օժանդակությամբ կիրականացվի «Բանաստեղծական խոսքերը վերածվում են խաղաղության աղավնու» անվանումով ծրագիրը: «Այդ նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ շատ հաճելի է տեսնել հայտնի թուրք պոետների` մի քանի լեզուներով տպագրված ստեղծագործությունները», – նշել է Գյունայը: Վերոնշյալ նախագծի […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 17:56

Armar.am կայքն արդեն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ է նշանակվել փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադտկեն: Ուշադրության է արժանի  այն փաստը, որ Բրադտկեն, ինչպես Թինա Քայդանովը, մեր տարածաշրջան է տեղափոխվել Բալկաններից: Մինչև սույն թվականի հուլիս ամիսը նա եղել է Խորվաթիայում ԱՄՆ դեսպանը: Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Բրադտկեն զգալի ներդրում ունի Բալկաններում ԱՄՆ […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 17:54

ՀՀ Անվտանգության խորհրդի` 2009թ. ապրիլի 25-ին կայացած նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Այն ընդունվեց մեկ տասնամյակից ավել տևած փորձագիտական ահազանգերից և բողոքներից հետո միայն: Հուսանք` այն ինչ-որ դրական հետևանք կունենա և չի կրկնի ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի ճակատագիրը, քանի որ տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից պետությունների անվտանգության համակարգի ամենակարևոր հատվածներից է: Տեղեկատվական […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 17:27

2008թ-ի վրաց-ռուսական հինգօրյա բախումը ցույց տվեց, որ այս տարածաշրջանում պատերազմները այլևս նույնը չեն լինելու, ինչպես նախորդ խոշոր բախումների ժամանակ են եղել: Փոփոխություններն եղել են ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական ոլորտում և դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը շատ կարևոր է մեզ համար` իբրև սառը պատերազմի մեջ գտնվող երկրի` որպես սխալների բացառման հիմք: Ռազմական փոփոխությունները թողնելով ռազմական վերլուծաբաններին, […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 17:05

Պաշտոնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- Յակոբաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը: Սա Վրաստանի […]