Արդեն սկսվել են Շուշի քաղաքի ջրամատակարարման շինարարական աշխատանքները: Դրանց ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանի և «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ այսօր Շուշիում էր: Լիսագորից Զառիսլու ընկած տարածքում կան երեք աղբյուրներ, որոնք կոչվել են Թադևոսի ջրաղբյուրներ` ի պատիվ բարերար Թադևոսի, ով ժամանակին […]
25 Սեպտեմբեր 2009
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարցերով հանձնախմբի երեք անդամներ` Ռոբերտ Ուեքսլերը, Էդ Ուիթֆիլդը և Քեյ Գրանգերը նամակով դիմել են ներկայացուցիչների պալատի անդամներին, որում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կոնգրեսականները հայտարարել են, թե ընդունում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նպաստող այս արձանագրությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ստորագրումից […]
Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արարատի և Արմավիրի մարզեր: Սերժ Սարգսյանը եղել է Երևանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, «Մասիս Տոբակո» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման և արտադրական գործընթացներին: Այգավանում նախագահը զրուցել է խաղողագործ գյուղացիների հետ, լսել բերքի իրացման հետ կապված […]
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հնչեցրած իր յոթ էջանոց ելույթում, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է աշխարհում չլուծված հակամարտություններին, ակնարկելով, թե Թուրքիան այն երկիրն է, որ կարող է միջնորդի դեր կատարել հակամարտությունների լուծման գործում: Նա անդրադարձել է նաև հարևանների հետ Թուրքիայի վարած քաղաքականությանը և հայտարարել, որ հետևելով` «ոչ մի […]
Անկարայում` Շվեդիայի դեսպանատանը Եվրամիության երկրների դեսպանների հետ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և քրդական խնդիրների մասին: Թուրքական մամուլի փոխանցմամբ, Բայքալը նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում առաջընթաց չի նկատվում: Ըստ նրա, դա ունի մի շարք պատճառներ: Նա առաջարկել է.«Եվրամիության հետ հարաբերությունները նորից սկսել»: Ինչ […]
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սփյուռքի տեսակետները լսելու նպատակով համահայկական ուղևորություն կատարելու նախաձեռնությունը: Այս մասին ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հայտնել է «Արմինֆո» գործակալությանը: «Ես ողջունում եմ նախագահի այդ նախաձեռնությունը: Կարևոր է այն, որ նա կլսի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական սփյուռքի ներկայացուցիչների կարծիքներն ու կպատասխանի նրանց […]
59 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Սրտի վիրահատությունից հետո բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, բայց փրկել արվեստագետի կյանքը, ցավոք, չհաջողվեց: Նշենք, որ Ռոբերտ Սահակյանցը հեղինակել է շուրջ 30 աշխատանք, որոնցից շատերը արժանացել են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր կայացած կինոփառատոների հեղինակավոր մրցանակների: ArmAr.am կայքի խմբագրությունը […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ երեկ ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սփյուռքի հայրենակիցների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից նա համահայկական ուղևորություն կկատարի: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը լրագրողներին պարզաբանեց նշված ուղևորության խորհուրդն ու նպատակները. «ՀՀ նախագահի համահայկական ուղևորության նպատակն այն […]
Այս տարվա օգոստոսի վերջին ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջելու իրենց զոհված հարազատների ապահովագրական գումարները: Դաշնային դատարանը հայտարարել էր, որ օրենքը հակասում է ԱՄՆ պետական քաղաքականությանը: ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը վերոհիշյալ օրենքի համահեղինակներից է, երեկ […]
Թուրքական դպրոցական դասագրքերում սրբագրումներ են արվում հայկական եւ քրդական հարցերի վերաբերյալ: Նորացված գրքերում «Հիմնախնդրի պատճառը հայերն էին» վերնագիրը փոխվել է «Հայ-թուրքական հարաբերություններ»-ով: Խմբագրված տարբերակում ավելացված է. «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայերի պնդումները ժամանակ առ ժամանակ հայտնվում են միջազգային հանրության օրակարգում: Այդ թեմայով մեր արխիվներում կան մեծ քանակությամբ գրավոր տեղեկանքներ: Այդ տեղեկություններն ապացուցում են հայկական պնդումների […]




