ՀՅ Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին Երևանում հանրահավաք է անցկացրել` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-ամյակին, որի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Հանրահավաքի մասնակիցներին խոսք է ուղղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Սրտանց շնորհավորելով ներկաներին Արցախի անկախության օրվա առթիվ, նկատել է, թե շատ կուզեր, որ Արցախի անկախության տոնական տրամադրությունը ստվերված չլիներ մտահոգության ամպերով, բայց մտահոգությունները […]
2 Սեպտեմբեր 2009
Դեռ վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում զգացվում էր տոնական օրվա շունչը: Արցախցիները ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձը դիմավորում են 18 տարիների ձեռքբերումներին համարժեք տոնական տրամադրությամբ: Ավանդույթի համաձայն` պետական բոլոր տոների արարողակարգերից մեկը տեղի է ունենում այստեղ` Ստեփանակերտի հուշահամալիրում: Այսօր էլ մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր սկսվել էր վաղ առավոտից` մայրաքաղաք Ստեփանակերտից: Շատ չանցած «Վերածնունդ» հրապարակից դեպի հուշահամալիր […]
«Արցախի անկախության ճանաչումն անխուսափելի է, դա միայն ժամանակի խնդիր է»,- այսօր Արցախի անկախության օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը վստահեցրել է, որ անկախության ճանաչումը չի կարող լինել նախկին Ինքնավար մարզի սահմաններում: ԼՂՀ նախագահն այնքան էլ չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքական կողմի անկեղծությանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին […]
Հայ-թուրքական արձանագրություններով ևս մեկ կարևոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այս մասին «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ և տարաբնույթ խոչնդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության և շարժվել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի […]
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի […]
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հաստատել է Թուրքիայի ցանկությունը` բարիդրացիական հարաբերություններ հաստատաել բոլոր հարևան երկրների՝ այդ թվում և Հայաստանի հետ։ Սակայն Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, որպեսզի կողմերը գան համաձայնության, Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կնախորդի հայ–թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Ըստ Regnum-ի
«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով: Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու […]
«Այն գործընթացը, որը կոչվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, իրականում այնքան խութեր ունի, որոնց մասին չի խոսվում»,-այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Բանախոսի կարծիքով հայ-թուրքական ստորագրված համաձայանգրով Թուրքիան մի շարք խնդիրներ է լուծում, այդ թվում և սահմանի հարցը: «Կարսի պայմանագիրը բազմակողմանի մոտեցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան խնդիրը փորձում է լուծել հայ-թուրքական ֆորմատում»: […]
Վիրահայությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ հարցերի խոսել է նաև հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, Վրաստանի հետ ևս Հայաստանը շարունակել է քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: «Փոխանակել ենք պաշտոնական այցեր նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ […]
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը […]




