Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի տնօրեն Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հայկական հուշարձանների նկատմամբ Վրաստանի նոր հավակնությունների մասին: «Հայ իրականության մեջ չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, և այս տարիների ընթացքում Թբիլիսում լույս է տեսել Արտանունջի […]
10 Սեպտեմբեր 2009
Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ էժանագին սադրանքի է դիմել, որը, թեև, լավ է մտածված, սակայն իրականացված է հնարավորինս անփույթ: Այսպես, այսօր «Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել, թե «Ազատ Ջավախք» կոչվող ինչ-որ հասարակական կազմակերպությունը, որն իբր գործում է Վրաստանում, հանդես է եկել հայրենակիցներին ուղղված նամակով` կոչ անելով սկսել «վրացական Ջավախքն ու ադրբեջանական Նախիջևանը Հայաստանին միացնելու պայքար»: […]
Այն հարցին, թե որքան հավանական է համարում Սամվել Կարապետյանը հայ-թուրքական արձանագրությամբ ամրագրվող հանձնաժողովի ստեղծման արդյունքում հայկական հուշարձանների ուսումնասիրման հավանականությունը` վերջինս պատասխանել է. «Հայերը եթե իրենք իրենցից լուր ունենան, անշուշտ կարող են բարձրացնել նման հարցեր: Մենք ինքներս մեր հող ու ջրից խորթացած ենք, մեր հայրենիքից լուր չունենք: Հայ մշակույթը և հայ սերունդը կանգնած է անդունդի տարբեր […]
Վրաստանն այսօր կանգնած է տարածաշրջանային լուրջ խնդիրների առջև: Բացի այն , որ հարավկովկասյան այդ երկիրն իր հյուսիսային հզոր հարևանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, Վրաստանը նաև լուրջ տարաձայնություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները ոչ միայն առօրեական հարցերի շրջանակում են, այլև ներառում են խորքային խնդիրներ, որոնք առնչվում են Վրաստանի պետականության պահպանմանն […]
Մինչ համայն հայությունը պայքարում է Ցեղասպանության փաստն աշխարհում որպես իրողություն ամրագրելու համար, մասնավորապես, կարևորելով ոճրագործություն իրականացրած երկրի` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը, թերևս քչերս ենք հիշում, որ 20-րդ դարի առաջին ոճրագործությունը դատապարտել են հենց իրենք` իրականացնողները: Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիայի երիտթուրք պարագլուխներ Բլեթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիր-բեյը, Նազր-բեյը և մյուս ոճրագործներ 1918թ. նոյեմբերի […]
Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահամաններում Աղդամի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել հայոց բանակի և ադրբեջանական զինուժի միջև: Նույն կայքի թղթակցի փոխանցմամբ, իբրև թե սպանվել են հինգ, վիրավորվել երեք հայ զինծառայող, իսլ ադրբեջանական կողմից վիրավորվել է շարքային Պյարվիզ Յուսիֆովը: Բոլորվին պատահական չէ, որ ադրբեջանցիները խոսում են հինգ սպանվածի և մեկ վիրավորի մասին, քանի […]
«Հայ ազգային կոնգրեսը և Սերժ Սարգսյանը որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն և չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ». ասում է “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Ս.Սարգսյանի և ՀԱԿ-ի տեսակետների միջև որոշ տարրերի տարբերություն կա, սակայն դրանք մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, ինչն ընդունելի չէ Արամ Կարապետյանի համար: Սակայն դա […]
«Ի՞նչու ես տանում այս ամսագրերը», «Ու՞ր ես տանում», «Որտեղի՞ց քեզ այս գիրքը», «Դուք իրավունք չունեք գրքերը Ձեզ հետ Ջավախք տանել, չի թույլատրվում, դրանք պետք է թողնեք այստեղ՝ մեզ մոտ»… և այլն. նման խոսակցություններ կարող եք ամեն օր լսել Հայաստան-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում, երբ Ջավախք կամ Վրաստան մեկնող հայ ուղևորների ձեռքում վրաց սահմանապահները «հայտնաբերում են» գրքեր, […]
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 63-րդ նստաշրջանի նիստի ընթացքում քննարկվել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման հարցում» հռչակագրի նախագծի ենթակետերից մեկը, որը ներկայացրել է վրացական կողմը: Փաստաթղթում ընդգծվում է ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիայում իրենց տները լքած վրացիների հետ վերադառնալու ժամանակացույցի մշակման անհրաժեշտությունը: Վրացական կողմից ներկայացված հռչակագրի օգտին են […]
Հորդառատ անձրևի հետևանքով սկսված ջրհեղեղի պատճառով, վերջին տվյալների համաձայն, մահացածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Թուրքական հեռուստաընկերությունների վկայությամբ` տուժել է ավելի քան 50 մարդ, 8-ն անհետ կորած են: Այսօր ևս անձրևները չեն դադարելու: Ջրհեղեղը գրեթե կաթվածահար է արել Ստամբուլի եվրոպական հատվածի բնականոն կյանքի ընթացքը: Բազմաթիվ փողոցներ, այդ թվում նաև` միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ջրի տակ […]




