Հանրային խորհրդի բոլոր հանձնաժողովներում քննարկելով օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ հանձնաժողովների կողմից հնչեցրած առաջարկությունների հիման վրա կազմել է փաստաթուղթ` Հանրային խորհրդի առաջարկություններն արձանագրությունների վերաբերյալ: Այս մասին Հանրային խորհրդի հերթական նիստում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վաղը տեղի է ունենալու Հանրային խորհրդի ընդայնված կազմով հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի […]
29 Սեպտեմբեր 2009
«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշների հրապարակումով, կարող ենք համոզմունքով ասել, որ արդեն հասել ենք տնտեսության անկման ամենացածր կետին»,- սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ 8 ամսվա տվյալներով, ՀՆԱ-ի 18,5% անկումից հետո առաջին անգամ գրանցվել է 0,1%-ի աճ: «Դա նշանակում է, որ մենք հասել ենք […]
Միջազգային հանրությունը բարձր է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը: ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Նյու Յորքում կայացած թուրք – ամերիկյան և հայ – ամերիկյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը պատասխան այցով մեկնի Թուրքիա: Ըստ դիվանագետի, եթե Սարգսյանը ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու […]
Ադրբեջանում վերջին օրերին քննարկումներ են ընթանում Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրությունների շուրջ: Թուրքալեզու երկրների խորհրդարանականների համաժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երեկ և այսօր ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպումներ է ունեցել և որոշ պարզաբանումներ տվել Հայաստանի և Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին: Ինչպես նշել է թուրքական մամուլը, Շահինը հող է […]
«2010թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1,2-1,3%, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի դուրս գալ ճգնաժամից», -այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա գնահատմամբ, 2010թ. բյուջեն տնտեսության կայունացման բյուջե է: «Կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանանք վերջնականորեն կայունացնել տնտեսությունը, և կփորձենք հիմքեր ստեղծել` ապահովելու երկրի կայուն զարգացումն առաջիկա տարիներին»- ասաց Տ.Դավթյանը: Ըստ նախարարի, […]
Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցավ քննարկում, որի թեման էր «Արևմտյան Հայաստանի` հայկական ծագումով այլադավան բնակչության խնդիրները»: Զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արտակ Մովսիսյանը և Վարդան Ոսկանյանը: Արտակ Մովսիսյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում համառոտ ներկայացրեց իր և Վարդան Ոսկանյանի` Արևմտյան Հայաստան կատարած այցը և հայկական ծագմամբ բնակչության հետ շփումները: «Մենք բոլորս հստակ գիտենք, որ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում […]
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հանդիպեցին Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ Եղիա Ջերեջյանն ու Սեպուհ Գալփակյանը, որոնք Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներ են: Նրանք մանրամասն ներկայացրեցին լիբանանահայության ընդհանուր իրավիճակը: Այսօր Լիբանանում ապրում են մոտ 100 հազար հայեր, մինչդեռ մինչև 2006թ.` Իսրայելի հարձակումը, նրանց թիվը հասնում էր ավելի քան երեք հարյուր հազարի: Ըստ պատգամավորների, չնայած իրենց համայնքի […]
ԱՄՆ դաշնային հետաքննության բյուրոյի (FBI) նախկին թարգմանիչ, Թուրքիայում ծնված (ըստ ադրբեջանցիների` ազգությամբ ադրբեջանցի) 34-ամյա Սիբել Էդմոնդսը, ով հայտնի է FBI-ի հետ կապված է իր սենսացիոն բացահայտումներով և ԱՄՆ-ում թուրքական հետախուզության գործունեության գաղտնազերծումներով, հայտարարել է, որ «Բեն Լադենի ընտանիքի անդամները մասնավոր ինքնաթիռներով 1997-2001 թթ-երին բազմիցս այցելել են Բաքու, ինչին տեղյակ են եղել և Ադրբեջանի, և Թուրքիայի […]
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Իմամ Խոմեյնիի դամբարան, Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, ուր […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին Այսօր ազգովի տոնում ենք մեր պետականության և ժողովրդի համար կարևորագույն տարեդարձ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը: Հայ ժողովրդի կյանքում հավատքը միշտ եղել եւ մնում է բոլոր հաղթանակների, ապագայի հանդեպ վստահության հուսալի գրավականը` լինի դա […]




