16 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 16, 2009թ. 19:50

Հայ Հեղափոխական Դաշնակցության ակտիվիստները գիշերն անցկացնելու են Հանրապետության հրապարակում: Նրանք  շարունակում են երեկվանից հայտարարված հացադուլն ու նստացույցը: Հացադուլավորները ԱԳ նախարարության հարակից տարածքում են, իսկ նստացույց մասնակիցները կենտրոնացել են  Կառավարության շենքի մոտակայքում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր բողոքն արտահայտում է հայ-թուրքական համագործակցության մասին նախաստորագրված արձանագրությունների դեմ: Հացադուլ հայտարարած Դաշնակցականների թիվը  24-ն է, ասենք, որ  այդ թիվն ամենևին […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 19:22

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր պատգամավորներին ներկայացրեց  հանձնաժողովի եզրակացությունը: Այն բավականին ստվարածավալ փաստաթուղթ է ստացվել: «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը 16 ամիս աշխատել և ուսումնասիրել է ներկայացված բոլոր փաստերի մանրամասները: Բացի այդ, նիստերն անցկացվել են բաց և դրանց մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են»,- իր ելույթի […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 19:00

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փորձեց պարզել թե ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլատրվի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին հատել հայ-վրացական սահմանը: Խնդրի` մինչ օրս չկարգավորված լինելը Վահան Հովհաննիսյանը որակեց «խայտառակ քայլ Վրաստանի կառավարության կողմից»:


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:51

Armar.am-ն իր ընթերցողին արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք քաղաքական կուսակցությունների ղեկավարներին սկսել է ծանոթացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին: Արդեն տեղեկացրել ենք, որ Դավութօղլու- քաղաքական ուժեր հանդիպումների ժամանակ հիմանականում քննարկվում է Կարսի պայմանագրի, Նախիջևանի, Արցախյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու մասին հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:36

Դաշնակցությունը որոշել է շարունակել ու    չդադարեցնել իր սկսած պայքարն այնքան ժամանակ,  քանի դեռ «Հայաստանը չի հրաժարվել արտաքին քաղաքական դաշտում թույլ տված  մի շարք սխալներից»  և չի ընդունել իրենց առաջարկած փոփոխությունները: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարություների կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը  մեզ հետ զրույցում  նկատեց, որ այսօր շատ կարևոր է […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:22

ԼՂՀ նախագահը ստորագրել է   հրամանագիր, համաձայն որի բժշկագիտության և առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Իվան Աղաջանյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:


Սեպտեմբեր 16, 2009թ. 17:52

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, Էդուարդ Աթանեսյանին` համաձայն իր դիմումի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնականի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Սեպտեմբեր 16, 2009թ. 16:56

«2010 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղային կապով պետք է կապված լինեն շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ»: ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս հանձնարարականն այսօր կառավարության նիստում հրապարակեց վարչապետ Արա Հարությունյանը:


Սեպտեմբեր 16, 2009թ. 16:34

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն շարունակելու է քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերում է երեկվա քննարկումներին, ըստ Դավութօղլուի, դրանք  արդյունավետ չեն եղել: Այս առիթով արտգործնախարարը հայտարարել է. «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»: Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են, որ Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշի հետ: Վերջինս հանդիպումից հետո  ընդգծել […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 15:33

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռոբերտ Բրադտկեն մինչև այս ամսվա վերջը կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է interfax-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թերրի Դեվիդսոնը: «Աշխարհում ճանաչւմ ունեցող շատ դիվանագետներ բարձր են գնահատում Ռ. Բրադտկեին, որի փորձը դրական դեր կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող Ղարաբաղյան խնդրի […]