18 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 18, 2009թ. 19:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքում վերաօծվել է տեղի Սուրբ Մինաս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանած հյուրեր: Սրբազան ծիսակարգը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայկական դիմագիծը վերագտնող մեր հայրենիքի այս անկյունում եկեղեցու զանգերի ղողանջը լավագույն պատասխանն է Քաշաթաղի և մյուս տարածքների ապագայի շուրջ հյուսվող քաղաքական խարդանավանքներին :


Սեպտեմբեր 18, 2009թ. 19:25

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին` փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»:


Սեպտեմբեր 18, 2009թ. 19:14

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները:


Սեպտեմբեր 18, 2009թ. 18:54

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանի հետ –   Սկզբունքային ի՞նչ փոփոխություններ է առաջարկում ՀՅԴ կուսակցությունը արձանագրությունների տեքստում: –  Հիմնական խնդիրը վերաբերում է սահմանների ճանաչմանը:  Փաստաթղթում խնդիր է դրվում ճանաչել ներկա սահմանները և երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն, մեր կարծիքով, ավելորդ է դա շեշտել, իսկ եթե դրվում է տարածքային ամբողջականության խնդիր` հղում անելով միջազգային […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 18:16

Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:


Սեպտեմբեր 18, 2009թ. 17:46

Թուրքիական «Հյուրեթ» թերթն անդրադարձել է Ֆրանսիայի սենատի նախագահ Ժեռար Լարշերի և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինի  համատեղ  մամուլի ասուլիսին, որի ժամանակ Ժեռար Լարշերը ողջունել է Թուրքիային՝ քրդական խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացի կապակցությամբ: Նա  ողջունել է երկրում ժողովրդավարության ուղղությամբ  անցկացված բարեփոխումները,  կարևորել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարելավման միտումները և […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 16:48

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դանիելի Ավետիքյանին եւ «Գոլոս Արմենի» թերթի գլխավոր խմբա­գիր Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյանին լրագրության ոլորտում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու մասին: armarlur.com-ը շնորհավորում է իր գործընկերներին:


Սեպտեմբեր 18, 2009թ. 16:07

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը,  լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում   առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 15:54

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է  Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին’ Նախագահ Սարգսյանն ասել է. […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 15:48

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի, բանակցությունների փուլը ավարտված չի համարվում մինչև դրա ստորագրումը, այնպես որ, ըստ Վ.Հովհաննիսյանի, օրենքով իրավունք է վերապահված արձանագրությունների տեքտում փոփոխություն կատարելու: Երեկ ՀՅԴ-ն մասնակցել է կուսակցությունների հետ նախագահի կողմից հրավիրված հանդիպմանը, որի ժամանակ, ըստ բանախոսի, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չի […]