ԼՂՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ ժողովրդին եւ անձամբ Ձեզ` անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Այդ պատմական օրը խորհրդանշում է ևս […]
3 Սեպտեմբեր 2009
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետի եւ երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը: armarlur.com
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի […]
Ապրիլի 22-ի առավոտը համայն հայությունը ապրում էր ոչ միայն որպես ապրիլի 24-ի նախօրե, այլև փորձում հնարավորինս շատ բան իմանալ նախորդ գիշերին կնքված հայ-թուրքական համաձայնագրի մասին: Համաձայնագիրը միայն մեկ պարբերությամբ փորձեց պարզաբանել ԱԳՆ-ն` չկատարելով հանրությանը տեղեկացնելու պարտականությունը: Վերջինիս արդյունքում սեփական երկրի ապագան որոշող փաստաթղթի բովանդակությանը հայությունը ակամա ծանոթացավ թշնամու մեկնաբանմամբ: Դրանից անցել է շուրջ չորս ամիս: […]
Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ […]
Այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության մեջ Ցեղասպանություն բառն ընդհանրապես բացակայում է, առնվազն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: «Հայաստանը և Թուրքիան համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված քայլեր և ցեղասպանության մասին երկխոսությունը տեղափոխել պատմական հարթություն, պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կուսակցության տեսակետը հայ-թուրքական համատեղ արձանագրության մասին: Մինչ ասուլիսի սկիզբը բանախոսը, հիշելով դեսպանների հետ հանդիման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ճառը, որում ասվում է, որ այսուհետ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լինելու են հանրային քննարկումներ վիճահարույց թեմաների շուրջ, նշեց, որ սա հանրային քննարկում է, […]
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման մասին չի կարող խոսք լինել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված գործընթացներ են։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան երբեք չի դավաճանի եղբայրական Ադրբեջանի շահերին։ armarlur.com
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրության եւ նախաստորագրված երկու արձանագրությունների վերաբերյալ Մշտապես կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի` որպես հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը, երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահության զգացողության փարատումը եւ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը, Ժառանգություն ազգային-ազատական կուսակցությունը այդուհանդերձ. Ա) անթույլատրելի ու անընդունելի է որակում թե […]
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ` Մասիս Մայիլյանի մեկնաբանմամբ հայ-թուրքական արձանագրությունների տեքստում դրական և կարևոր հանգամանք է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև անմիջական կապի բացակայությանը, սակայն լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված սահմանների պահանջը և մասամբ` Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի “սառեցումը”, ինչը պետք է որ հայ հանրության […]




