28 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 28, 2009թ. 21:10

Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով,  այսօր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ և կազմակերպություններ` Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար, պարգևատրվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, և ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով: «ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն զբոսաշրջության համար լուրջ կարողություններ և ներուժ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ամբողջությամբ չենք օգտագործում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 19:06

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 18:35

Հունիսի 26-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել փակել MySpace կայքը և Last FM-ը, ինչպես նաև AkıllıTv.com թուրքական կայքը։ Որոշումը ուժի մեջ է մտել երեք ամիս անց` սեպտեմբերի 26-ին։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Թուրքիայում MySpace ինտերնետային կայքի արգելափակումը: Կազմակերպության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան հեռու է քաղաքակիրթ աշխարհից, որ այդ երկրում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 18:31

Լուսանկարչության ոլորտում մրցանակ, որը համազոր է «Օսկարին», ստանալու է ստամբուլահայ համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ Արա Գյուլերը: «Lucie» հիմնադրամը հայտարարել է, որ 2009 թ. «Lucie» մրցանակը հանձնվելու է Արա Գյուլերին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին  Նյու Յորքում: Այս մրցանակին մինչ օրս արժանացել են ընդամենը 7 լուսանկարիչ: Դեռևս 1961թ. բրիտանական «Լուսանկարչական տարեկան տեղեկագիր» ամսագիրը, թվարկելով աշխարհի […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 18:15

Հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ, և ընդամենը  մի քանի օրից միաժամանակ կմեկնարկեն  Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող խորհրդարանական և սփյուռքյան քննարկումները: Օրերս հայտնի դարձավ, որ  քննարկման աշխարհագրությունն ընդլայնվում է. հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Ո՞վ ում կհամոզի և որքա՞ն կլինի այդ քննարկումների  օգտակար գործողության գործակիցը: […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:57

«Հայաստան»  համահայկական հիմնադրամը  տեղեկացնում է, որ այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ  ազդարարել են  2009 թվականի հայաստանյան դրամահավաքի մեկնարկը: Փոստային դրամահավաքի նպատակն է կանխիկ դրամով նվիրատվություններ կատարելու հնարավորություն ընձեռել հասարակության առավել լայն շրջանակների: Հոկտեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն` տրամադրելով անվանական կտրոն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանի եւ […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:30

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Երևանի քաղաքապետը նրան մաղթել է հաջողություններով հագեցած աշխատանք և վստահություն է հայտնել, որ վերջինս մեր երկրում չի զգա հյուրի կարգավիճակով: «Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է և ես ուրախ եմ, որ իմ աշխատանքային […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:15

Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:05

ՀՀ կառավարությունում սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստին քննարկվեց եւ հավանության արժանացավ 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաջորդ տարի հիմնվելով ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրա, կանխատեսվում է ՀՆԱ-ի 1,2-1,3% աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլյատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսվում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:00

«2009թ. բարդ տարի էր, և տնտեսությունն իր ողջ ծավալով զգաց ճգնաժամի ազդեցությունը: ՀՀ կառավարությունն աշխատել և աշխատում է ճգնաժամային պայմաններում, ինչն էականորեն ազդել է թե կառավարության քաղաքականության, թե բյուջեի ձևավորման վրա»: Այս մասին Հայաստանի կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում 2010թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, 2010թ. բյուջեն կազմվել […]