7 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 7, 2009թ. 20:14

Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»`     «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 19:23

Թուրքական «Միլլեթ» թերթը գրել է, թե Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ’ Աղմենի» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն  ասել է, որ Ֆրանսիայում  2009 թ. հուլիսից մինչև 2010-ի մարտը Թուրքիայի տարվա շրջանակներում կկայանան 400-ից ավելի մշակույթային և տնտեսական միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ չի լինելու 20-րդ դարասկզբի առաջին` Հայոց Ցեղասպանությանը: Նա հիշեցրել է, որ մոտ 30 պետություն, այդ թվում […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 19:17

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Վրաստան  մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի մեծ առաքելություն է ստանձնել, այն է` համոզել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել 24 տարվա ազատազրկման դատապարտված թուրքական բեռնանավի նավապետ Մեհմեթ Օզթյուրքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին  դիզվառելիքով և բենզինով բեռնավորված «Բուկետ» անունը կրող թուրքական բեռնանավերը`Պանամայի դրոշի ներքո, առանց պաշտոնական Թբիլիսիի «թույլատրությունը» ստանալու շարժվել են դեպի Աբխազիա, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:51

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտում է, որ Հայաստանի ու Թուրքայի միջև ստորագրված արձանագրության մեջ նշված չէ, թե ներկայիս հայ-թուրքական սահմանը ո՞ր փաստաթղթի հիման վրա գոյություն ունի: «Սահմանը միջազգային հասկացություն է, և այն, ինչ մենք այսօր ունենք, ժառանգել ենք նախկին ԽՍՀՄ-ից: Արխիվային փաստաթղթերն ուսումնասիրող մասնագետների քննարկման  խնդիրներից պետք է լինի նաև սահմանագծի ուսումնասիրությունը, որը կճանաչվի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:48

«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի:   Հայկ Դեմոյանը հանդես  եկավ առաջարկով, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:44

Այն, որ նախադպրոցական կրթության հիմնախնդիրները շարունակաբար կգտնվեն պետական հոգածության ներքո, ԼՂՀ իշխանությունները բազմիցս են հայտարարել: Վերջին շրջանում  հանրապետության ողջ տարածքում նախադպրոցական հիմնարկների ակտիվ շինարարությունը ոչ միայն ասվածի ապացույցն է, այլև   ոլորտի հետագա  զարգացման լավագույն պայմանը: Հերթական  մանկապարտեզի բացումը կայացավ այսօր` Մարտակերտ քաղաքում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:38

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպային է առաջարկել «Աշխարհի ճանապարհներ» վերամբարձ անվանումը կրող մի ծրագիր, որը թուրքական կողմը կոչում է դարի նախագիծ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտնել է, որ Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջևանով և Թուրքիայով անցնող ճանապարհը Ադրբեջանն ու Հայաստանը կմիացնի Եվրոպային: Սակայն, ըստ երևույթին, թուրք դիվանագետը մոռացել է այն […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 7, 2009թ. 18:09

Կարմի բլուրը թաղված է շինարարական աղբի մեջ Կարմիր բլուրի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, նախ ձեռքը տարավ դեպի սիրտը, ապա գլուխն ու ասաց. «Ուրարտուի պատմության շուրջ հարկ է ոչ միայն սրտոք, այլև մտոք դատել»: Մի շարք երիտասարդական կազմակերպություններ «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էին կազմակերպել Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով պատմեց նախ ամրոցի, ապա ներկա վիճակի մասին: […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 17:44

1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում  նախկին Խորհրդային Ադրբեջանական Հարապետությունը միակն է եղել միութենական հանրապետությունների շարքում, որ իրավունք չի ունեցել անկախություն ձեռք բերել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով:  «Կային միջազգային իրավական արգելքներ, մասնավորապես, գործող միջազգային պայմանագրեր, որոնց շրջանցումով Ադրբեջանը չէր կարող հռչակվել որպես ինքնավար պետություն նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Մասնավորապես, մի կողմից գործում էր մի որոշում, մյուս կողմից`Կարսի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 15:45

Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Նախարարն ասել է, որ այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա, սակայն կա մեծ ցանկություն: Էրթուղրուլ Գյունայը կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ. համատեղ հուշարձաններ կառուցել,  համատեղ գիտական […]