19 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 19, 2009թ. 17:34

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության համաձայն` ուղերձում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր դերակատարությունը կունենա հայ իրավական մտքի զարգացման գործում: Իրավական ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման և ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մեկն է: Այն առնչվում է […]


Սեպտեմբեր 19, 2009թ. 17:27

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ըստ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում […]


Սեպտեմբեր 19, 2009թ. 17:15

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովին, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական և մասնագիտական համահայկական իրավաբանական խնդիրների վերհանումը և քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը: Ըստ կառավարության […]


Սեպտեմբեր 19, 2009թ. 17:10

Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքի տեղեկացմամբ, Կիպրոսի հունական ազգային խորհուրդը չորսօրյա համաժողովից անմիջապես հետո տարածել է մի հաղորդագրություն, որում նշվել է, որ Թուրքիան չի կատարել նավահանգիստներն ու օդանավակայանները բացելու վերաբերյալ իր պարտավորությունները, չի նպաստել խաղաղության հաստատմանը: Փաստաթղթում ասված է, որ Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացի նկատմամբ սանկցիաներ պետք է կիռարվի: Այս հայտարարությունից պաշտոնական Անկարան խիստ անհանգստացած է: […]


Սեպտեմբեր 19, 2009թ. 17:01

Ստամբուլի Բալիքլի թաղամասում հունական գերեզմանատան վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձիք պղծել են շիրիմները, ջարդուփշուր արել 100-ից ավելի գերեզմանաքարեր։ Հունական թեմի պատրիարք   Բարդուղիմեոսն այցելել է գերեզմանատուն՝  իրավիճակը գնահատելու նպատակով։ Հունական պատրիարքարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունական համայնքը շատ փոքր է, և իրենց դժվար է գիշերային պահակներ վարձել, ովքեր կկարողանան կանխել նման բարբարոսությունները։ ArmAr.am


Սեպտեմբեր 19, 2009թ. 15:43

«Մուսալեռ» հայրենակցական բարեգործական կազամակերպության նախագահ Պերճ Ղազարյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում ասաց, որ այս տարի ևս Մուսալեռում մեծ տոնախմբություն է կազմակերպվելու. «Այս պահի դրությամբ արդեն կաթսաները շարված են, ամեն ինչ պատրաստ է: Ժամը 17-ին սկսելու են հարիսա եփել, իսկ 19.00-ից մեծ խարույկ կվառվի և կսկսվի տոնախմբությունը` նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 94-րդ տարելիցին, որը կտևի ամբողջ գիշեր»:

Թեգեր` []

Սեպտեմբեր 19, 2009թ. 14:55

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը: Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները. 2009թ. օգոստոսի 17-ին Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին մերժվել էր այցելել իր պաշտպանյալին բանտում: Սեպտեմբերի 18-ի դատական նիստում փաստաբանը փորձել է […]


Սեպտեմբեր 19, 2009թ. 14:42

Թուրքական լրատվամիջոցներն այս գիշեր հեղեղվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու մասին լրատվությամբ: Նախաձեռնության հեղինակը, այսպես կոչված, «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակություն» կազմակերպության ղեկավար ոմն Գյոքսել Գյուլբեյն է:


Սեպտեմբեր 19, 2009թ. 12:40

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, գտնվում է ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում` Բիթիասում, Յողուն-Օլոքում, Հաջի-Հաբաբլիում, Խըդր-Բեկում, Վագըֆում և Քաբուսիեում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 19, 2009թ. 10:40

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, ասել է. «Եթե Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ապա առնվազը պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանություն վերապրածների ու նրանց ժառանգների հանդեպ: