22 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 22, 2009թ. 20:29

Այսօր   Մարտակերտի շրջանում նոր  բնակավայր հիմնադրվեց: Անգամ անբարենպաստ եղանակն ու հորդառատ անձրևը   չխանգարեցին  Նոր Կիլիկիա բնակավայրի հիմնարկեքի արարողությանը:  Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի   համայնքների   հարևանությամբ կառուցվելու  է   առաջին թաղամասը: Բարեգործական ծրագրի   նախաձեռնողն ու ‎ֆինանսավորողը Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսությունն է: Ավանի անունն էլ խորհրդանշական է` Նոր Կիլիկիա: Նոր Կիլիկիայում  […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 19:25

«Մենք պատրաստ չենք եղել որևէ փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև  չենք կարողացել համաձայնության գալ երկու ուղղություններով, քանի որ մեր նշաձողը եղել է բարձր և ազգային շահերի համապատասխան»,- այսօր Երևան հյուրանոցում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը: Հանդիպման թեման էր «Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում»: Այս օրերին թերևս բավականին կարևոր, ինչու […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 22, 2009թ. 17:53

Ըստ թուրքական մամուլի, Հունաստանը Ֆրանսիայից գնել է հեռահար հրթիռներ: Այս լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Չնայած հունական կողմն առայժմ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն թուրքական թերթերն արդեն եզրահանգումներն են արել. «Յենի Շաֆաք» թերթի պնդմամբ հրթիռները գնվել են Հունաստանին Թուրքիայից պաշտպանելու համար: Ավելին` այդ հրթիռները Մերիչի շրջանից նշանառության տակ են առել Ստամբուլը, իսկ […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 17:36

Թուրքական լրատվամիջոցները բավականին ակտիվ  արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Վեստի» հեռուստածրագրի լրագրող Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցին:  Անդրադառնալով  հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին հարցազրույցում տեղ գտած  հարցադրմանը`  թուրք վերլուծաբանները   նկատում են, թե սահմանի բացման հարցում ռիսկը չափազանց  մեծ, և  հայ-թուրքական սահմանի բացումը նախատեսող արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ օրակարգում   է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Թուրքական լրատվամիջոցները միաժամանակ նշում […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 16:21

Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 15:30

«Եթե մենք դիտարկենք անցյալ տարվա առևտրատնտեսական հարաբերություններում արտահանված և ներմուծված ապրանքների համամասնությունները, ապա թուրքական ծագում ունեցող ապրանքներ Հայաստան են ներկրվել 269 մլն դոլարի չափ, իսկ մեր երկրից արտահանվել են  1,8 մլն դոլարի չափ»: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` նկատելով, որ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգում […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 15:06

Ինչպես հաղորդում է «Panorama.am» լրատվական կայքէջը` ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի ղեկավարությունը

փորձում է հարթել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած «կեղծ հարցազրույցի» շուրջ առաջացած սկանդալը: Հիշեցնենք, որ վերոնշյալ թերթում հրապարակվել էր «կեղծ հարցազրույց» ՀՀ նախագահի հետ` առանց Ս. Սարգսյանի լրատվական ծառայության հաստատաման:


Սեպտեմբեր 22, 2009թ. 14:00

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Փակ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է համաշխարհային հանրության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության չճանաչումը:


Սեպտեմբեր 22, 2009թ. 13:31

Պարոն Նախագահ, հարցս կարող է Հայաստանում ոմանց մակերեսային թվալ, սակայն, ի վերջո, ոչ բոլորն են տեղյակ Հայաստանն ու Թուրքիան միմյանց կապող փոփոխություններին: Ինչո՞ւ է ձեզ համար այդքան կարեւոր հայ-թուրքական սահմանի բացումը: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Թուրքիայի հանրապետությունների միջեւ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությունը կոնկրետ ծրագիր չէ: […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 12:59

Հարցազրույց ակադեմիկոս ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ հետ –Ձեր կարծիքով, երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված արձանագրություններն ի՞նչ մտահոգիչ կետեր  ունեն, որոնք հետագայում կարող են մեզ համար խոչընդոտներ առաջացնել: – Նախաստորագրված արձանագրությունը, որ ներկայացված է հասարակական-քաղաքական քննարկման, իր ծալքերում, այո, ունի թաքնված վտանգներ: Մենք ծանոթ ենք թուրքական դիվանագիտությանը: Մենք պետք է  պարզենք, թե արձանագրություններում տեղ գտած «կլոր» արտահայտություններում չկա՞ն […]