Քաշաթաղի շրջանային վարչակազմի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին Բերձորում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք: Այդ մասին «ԱրմԱր»-ին իրազեկեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել, մենք ցանկանում ենք հերթական անգամ հավաստել, որ ազատագրված տարածքների հարցում Արցախում բոլորս միակամ ենք»: Բնականաբար, հայ-թուրքական […]
1 Սեպտեմբեր 2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր զանգահարել է ռուսաստանցի իր գործընկերոջը`Սերգեյ Լավրովին եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին: Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի , Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն էին տարածել վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը: Դավութօղլուն նաեւ Լավրովին խնդրել է, որ Ռուսաստանն ավելացնի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ `Կովկասում […]
Ուսումնասիրելով 2009 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի լրատվությունը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի արտաքին նախարարությունների համատեղ հաղորդագրության մասին՝ երկու պետությունների միջև ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու և դրա հիման վրա նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ. Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչությունը հայտարարում է Կարևորելով Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը […]
2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք […]
«Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով, մենք գտնվում ենք պատմական իրադարձությունների փուլում, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաշեմին, և գործընթացը չի կարող հարթ ընթանալ: Ապրիլի 22-ին կար ճանապարհային քարտեզ հասկացություն և այն բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց: Ճանապարհըային քարտեզը գործողություների ծրագիր էր նախանշում, և այդ գործողությունները շատ չուշացան: Քաղաքագետի համար հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժը անսպասելի չէր, անսպասելի […]
Այսօր Սարըյերի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ կանցկացնի «Միջազգային Սարըյերի խաղաղության կոչի փառատոնը»: Թուրքական մամուլը գրում է, որ բոլոր հոգևոր առաջնորդներն իրենց մայրենի լեզվով կաղոթեն խաղաղության համար: Հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլը կներկայանան իրենց երաժշտությամբ: Փառատոնին կմասնակցեն նաև երաժիշտներ Իրանից, Հունաստանից, Բուլղարիայից և Գերմանիայից:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` նախօրեին տարածած մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի, փաստաթղթում առկա են դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր, […]
Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]
Թուրքական հեռուստաալիքները անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին և տեղեկացրել, որ այդ արձանագրությունից անհանգստացած չեն: Ըստ դրանց,դա երկու պետությունների ներքին գործն է. Միաժամանակ հույս է հայտնվում, որ այն ի վնաս Ադրբեջանի չի լինի: Թուրքական կողմը հանգստացրել է իր փոքր եղբորը` հայտարարելով, որ ոչ մի գործընթաց առավել կարևոր չէ Ադրբեջանի բարեկամությունից:
Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հավաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնարավորություն են ձեզ համար՝ համադրելու ձեր հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկությունները և համատեղ պատասխաններ որոնելու արդի մարտահրավերներին ու խնդիրներին: Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագրավորման բարձրագույն օղակն եք, […]




