Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե […]
Հոկտեմբեր 2009
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա: «Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված եւ հաջողության հասած մարզաձեւերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեեւ, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում եւս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ […]
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և նախագահ Աբդուլա Գյուլին: Գյուլը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կիպրոսի թուրքերի դիրքորոշումները և, հատկապես, կողմնակից է կիպրոսյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, Գյուլը խոստացել է միջազգային կառույցներից պահանջել, որպեսզի վերջիններս ստիպեն Կիպրոսի հունական հանրապետությանը չխախտել բանակցություններում նախատեսված […]
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ բնական գազի գնի շուրջ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Տեներ Յըլդազը տեղեկացրել է, որ այս խնդրով հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Նա ակնարկել է, որ մինչ օրս որևէ համաձայնության դեռ չեն եկել: Յըլդազն ասել է. «Եթե նույնիսկ մենք չգանք համաձայնության, ապա կգտնվեն այլընտրանքներ: […]
Վերջին շրջանում մեր ժողովուրդը հանգամանքների բերումով չափից ավելի է քաղաքականացվել։ Ամեն քայլափոխի մարդիկ քննարկում են հայ-թուրքական արձանագրությունները, մտածում, վիճում, քննարկում դրանց հետևանքները։ Ու շատ դեպքում այդպես էլ չեն գտնում իրենց համար շատ կարևոր մի հարցի պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից կշահի՞ մեր երկիրը, թե՞ հակառակը` կհայտնվենք լուրջ խնդիրների առջև: Խնդիրը դիտարկվում է գրեթե բոլոր հարթություններում` […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայությունների ներդրման ծրագրերի մասին: Հաշվի առնելով այն կանխատեսումները, որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաև հաջորդ տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրում է ներդնել Երկարաժամկետ էվոլյուցիայի` (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010 թվականին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ […]
«Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագիրը Հալեպի կուսակալությանը` 29 սեպտեմբերի, 1915թ.. «Նախապես հաղորդվել էր, որ Կառավարությունը Ջեմիեթի հրամանով որոշել է բնաջնջել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Նրանք, ովքեր կհակադրվեն այդ հրամանին և այդ որոշմանը, չեն կարող կառավարման մաս կազմել` չբացառելով կանանց, երեխաներին և տկարներին, որքան էլ աղետալի լինեն ոչնչացման միջոցները: Առանց ունկնդրելու խղճի ձայնին` պետք […]
Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ արձանագրությունները ստորագրվել են ճնշումների տակ։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ճնշողները նրանք էին, ովքեր Ցյուրիխում կանգնած էին ստորագրողների թիկունքում։ ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուղղակի թյուրըմբռնում է, թե արձանագրությունները ճնշման տակ են ստորագրվել, որովհետև այդ երկրները եղել են թե՛ միջնորդներ, թե՛ աջակիցներ։ «Եվ երևակայություններ անել, որ ճնշումների և ինչ–որ ստիպողական […]
Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով: Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում […]
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հակակոռուպցիոն Transparency International կենտրոնի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության փաստաբան Մովսես Հակոբյանը ներկայացրեցին հարյուր ՀԿ-ների բողոքն ընդդեմ «Հասարակական կազմակերպությունների մասին » ՀՀ օրենքում կառավարության կողմից սեպտեմբերի 23-ին ընդունած փոփոխությունների: ArmAr.am-ի այն հարցին, թե նոր օրինագիծը պայմանավորված չէ՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների […]




