28 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 28, 2009թ. 16:40

Հայ առաքելական եկեղեցու` Արցախի թեմի վերահաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը: Բռնության և հալածանքի տարիներին բազմաթիվ մասունքներ էին ի պահ տրվել թանգարանին:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:31

ՀՀ կառավարությունը գյուղտնտեսություններին օգնելու նպատակով որոշում է ընդունել Վանաձորի քիմիական գործարանում վերականգնել պարարտանյութի արտադրությունը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:15

Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:


Սեպտեմբեր 28, 2009թ. 15:17

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում   գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն  ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 14:00

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում: Արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում կանդրադառնա Հայաստանին առնչվող մի շարք կարևորագույն հարցերի:


Սեպտեմբեր 28, 2009թ. 13:17

«Ֆրանսպրես» գործակալության տարածած տեղեկության համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե  Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորման մասին  արձանագրությունները: Մինչդեռ հայկական կողմը հերքում է  արձանագրությունների ստորագրման   ժամկետի մասին`  Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Սերոբ Բեջանյանը ArmAr.am-ին  տեղեկացրեց, որ «Հայկական կողմը կրկին անգամ հաստատում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 12:58

«Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը: «Վրացական լրատվամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետևյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին և ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 12:00

ArmAr-ն արդեն անդրադարձել է պետության կողմից ազգային նվագարանների` անվճար ուսուցման կազմակերպման մասին: Նաև տեղեկացանք, որ կարևորելով նաև ազգային պարի նշանակությունը` Մշակույթի նախարարությունն աջակցելու է դպրոցներում պարի` որպես արտադասարանական առարկայի ուսուցմանը, իսկ նախաձեռնությունը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանինն է


Սեպտեմբեր 28, 2009թ. 11:30

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 11:12

Նա իր երաժշտությամբ ցնցեց Ստամբուլը:

Սեպտեմբերի 26-ին Ստամբուլի «Hagia Eirene» թանգարանում ամերիկահայ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Արա Դինքջյանի` «Արմատներ և ճյուղեր» խորագրով բարեգործական համերգը թուրք երաժիշտ Էրդալ Աքքայի հետ` մեծ հաջողություն է ունեցել: