5 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 5, 2009թ. 19:49

Թուրքական «Ստար» թերթի համաձայն, Նաբուքոյի գազամուղը Հայաստանով է անցկացվելու: Պարբերականը գրել է, որ 1993 թվականից փակված   սահմանը բացելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու նոր փուլը կամրապնդի Թուրքիայի դիրքերը Եվրամիությունում: Ավելին, ըստ թուրքական պարբերականի, Անկարան Երևանին գործընկեր է տեսնում «Նաբուկո» գազամուղի, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծի, Սևծովյան տարածաշրջանային ճանապարհի, Եվրամիության հետ կյանքի կոչվող «TRAKEKA» և  «INOGATE»  ծրագրերում: Թերթը ակնարկում է,  որ […]


Սեպտեմբեր 5, 2009թ. 19:06

Հինգամյա Մանանա Միրզոյանի հիշողության մեջ  2009թ. սեպտեմբերը հավերժ կմնա: Այս տարի նա առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Նոր ուսումնական տարվա մեկնարկը, սակայն, տոն էր ոչ միայն նրա և իր հասակակիցների, այլեւ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բոլոր բնակիչների համար. նոր ուսումնական տարին մաղավուզցի դպրոցականները դիմավորեցին դպրոցական նոր շենքում: Այս առթիվ մաղավուզցիներին շնորհավորելու էին եկել Լեռնային […]


Սեպտեմբեր 5, 2009թ. 18:48

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունները կարգավորելու մասին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունը կարծես թե ստվերեց հայ-վրացական հարաբերություններում օրեցօր սրացող իրավիճակը: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանի հանդեպ վարած Վրաստանի ագրեսիվ քաղաքականությունը երկու երկրներին կանգնեցրել է  բարդ իրավիճակի առաջ: Օգոստոսի 26-ին հայկական մամուլը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ վրաց սահմանապահները […]


Սեպտեմբեր 5, 2009թ. 18:38

Ֆրանսիայում` Թուրքիայի տարվա շրջանակներում կազմակերպվել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսը: Արա Գյուլերի` «Ստամբուլը 1950-1960թթ.» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 9-ին և կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 11-ը: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-ի երեկոյան, ցուցահանդեսի  բացման կապակցությամբ նախատեսված միջոցառման ընթացքում կներկայացվի Արա Գույուլերի նկարների հավաքածուն և  քաղաքապետ Բերտրան Դելանոան գործիչին անձամբ կհանձնի […]


Սեպտեմբեր 5, 2009թ. 18:32

«Turan» գործակալության փոխանցմամբ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Կայդանովը ժամանել է Թուրքիա: Քննարկվելիք հարցերի շրջանակում ընդգրկված է  ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը, հայ-թուրքական բանակցային գործընթացը,  թուրք-ամերիկայան համագործակցությունը և կիպրական հիմնախնդիրը։ Հիշեցնենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, Թինա Կայդանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում փոխարինելու է Մեթյու Բրայզային:


Սեպտեմբեր 5, 2009թ. 13:15

Ադրբեջանի ATV հեռուստաընկերության «Haberlar» լրատվական դեպարտամենտի խմբագիր Վազիֆ Այդինօղլուն հայտնել է, որ Ադրբեջանում նախատեսվում է հայալեզու հեռուստաալիք ստեղծել: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները: Այդինօղլուի խոսքերի համաձայն, Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն այս ամսվա վերջին: Նա ասել է նաև, որ միջազգային հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 5, 2009թ. 12:41

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը` ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար: Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին […]