Ժառանգությունն ու ՀՅԴ-ն պահանջում են խմբագրել, իսկ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը հավատում ու վստահում են
Ազգային ժողովի «Կանոնակարգ օրենք-ի համաձայն յուրաքանչյուր քառօրյայի երեքշաբթին` խորհրդարանական հայտարարությունների օր է:
Ժառանգությունն ու ՀՅԴ-ն պահանջում են խմբագրել, իսկ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը հավատում ու վստահում են
Ազգային ժողովի «Կանոնակարգ օրենք-ի համաձայն յուրաքանչյուր քառօրյայի երեքշաբթին` խորհրդարանական հայտարարությունների օր է:
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող Շաֆակ փողոցը շուտով կրելու է Հրանտ Դինքի անունը։ Նման որոշում է ընդունել Շիշլի թաղամասի տեղական ինքնակառավարման խորհուրդն և արդեն անհրաժեշտ հարցումն ուղարկել Ստամբուլի քաղաքային իշխանություններին, որոնք էլ պետք է վերջնական թույլտվություն տան։ Ըստ որոշ աղբյուրների, քաղաքային իշխանությունների որոշումը նույնպես դրական է լինելու, և հավանականությունը մեծ է, որ մոտավորապես 1-1,5 ամիս հետո […]
Հայաստանի և Վրաստանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը բավական մեծ ոգևորության առիթ է դարձել ադրբեջանական լրատվամիջոցների համար: Հայաստանի դեմ անընդհատ քարոզչական հնարքներ որոնող ադրբեջանցի լրագրողները պարզապես ուրախությունից ցնցվեցին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտացրել է մեր երկրի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: Իսկ երբ ՄԱԿ-ի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց Վրաստանի կողմից ներկայացված հռչակագրին, […]
Թուրքիայում Միայցյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջեմս Ջեֆերին հանդիպել է թուրքական մեջլիսի նախագահ Մեհմեթ Ալի Շահինին: Հանդիպումից հետո, ԱՄՆ դեսպանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: Նա ասել է, որ Կովկասում խաղաղություն և կայունություն են փնտրում: Այդ նպատակով գործունեություն են ծավալել Մինսկի խմբի շրջանակներում: Ավելին […]
Թուրքական «Զաման» թերթը «Էրդողան. Ղարաբաղյան աշխատանք ԱՄՆ-ում» խորագրով հոդվածում տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում անդրադառնալու է Կիպրոսի և Հայաստանի հարցում Անկարայի վարած քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնախնդրին, ապա տեքստում այն չի հիշատակվում, չի բացառվում, որ դա թուրքական կողմի ակնարկն է, որ […]
Ադրբեջանական բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Տեղական լրատվամիջոցների ահղորդմամբ, սեպտեմբերի 14-ին ինքնաձիգից արձակված կրակով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Թոֆիկ Ալիևը: Զինծառայողը բանակ է զորակոչվել 2008 թվականի աշնանը: Ինքնասպանությունից առաջ զինվորը մեկամսյա արձակուրդ է վերցրել և գտնվել տանը: Ծառայության վերադառնալուց հետո զինծառայող Ալիևն մահացել է: «Բաքիլիլար.ազ»-ի փոխանցմամբ, զինվորի դին հարազատներին են փոխանցել նրա […]
ԱԺ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի ու Խաչատուր Սուքիասյանի կողմից ներկայացված դիմումները 15 օրից օրինական ուժ կստանան; Այսօր այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ժամանակ: Փաստորեն, նրանք չեն մասնակցի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության խորհրդարանական քննարկմանը: armarlur.com
Արդեն երրորդ տարին է, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Ռուսական խոսքի» օրեր: Այս անգամ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև հայկական երկրորդ հանրապետությունը: «Ռուսական խոսքի» օրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուսական արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ օրերս ժամանեցին Արցախ: Հյուրերին դիմավորեցին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ կառավարության […]
Արդեն մի քանի ժամ է, ինչ ՀՀ Կառավարության և ԱԳ նախարարության շենքերի շրջակայքում ՀՅԴ կուսակցությունը սկսել է նախօրեին հայտարարած իր բողոքի ակցիանները: Այն իրականացվում է երեք ուղղություններով` հացադուլ, նստացույց և ստորագրահավաք: Այս պահի դրությամբ, ԱԳՆ-ի շենքի հարակից տարածքում արդեն 24 հոգի հացադուլ է հայտարարել, իսկ Կառավարության շենքի մոտ 50 մարդ մասնակցում է նստացույցի: ՀՅԴ գերագույն մարմնից մեզ […]
Չնայած, որ Երևանի քաղաքապետարանը Դաշնակցություն կուսակցությանը չի արտոնել բողոքի ցույցեր անցկացնել մայրաքաղաքում, այնուամենայնիվ, այսօր` ժամը 14.00-ին, ՀՀ Կառավարության և ԱԳՆ-ի մոտ ՀՅԴ կուսակցությունը պատրաստվում է անցկացնել իր առաջին հանրահավաքը: Առայժմ հայտնի չէ, թե այն ինչ ընթացք կունենա, բայց ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, «Օրենքով սահմանված կարգով, ցանկացած կուսակցություն կամ կազմակերպություն մինչև 99 մարդու […]