14 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 14, 2009թ. 18:39

Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքի դուստրը` Դելա Դինքն այսօր Թուրքիա-Հայաստան սահմանի բացման մասին ասել է. «Հայրս այդ կամուրջներից մեկը դարձավ»: Նման հայտարարություն Դելան արել է «Միլլիեթ»-ի լրագրող Դևրիմ Սևիմային և «Ակոսի» լրագրող Ռոբերտ Քոփթաշին համատեղ տված հարցազրույցում: Նա շեշտել է. «Ես  շատ կարևորում են երկու  երկրների միջև սկսված երկկողմ բանակցությունները: Յուրաքանչյուրն իրենց պապերից […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 14, 2009թ. 18:12

Վաղը կմեկնարկի չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերյան առաջին նիստը: Մինչ այդ` սեպտեմբերի 11-ին, ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի նախագահությամբ` տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նստաշրջանի օրակարգի և 2009-ի սեպտեմբերի 15-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:Ըստ այդմ, որոշվել է չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկել 113 հարց: ԱԺ […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 17:44

Սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս, գրեթե սենսացիոն հայտարարությունը Վենեսուելայի նախագահն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Այսպիսով, Վենեսուելան Ռուսաստանից և Նիկարագուայից հետո դարձավ երրորդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից անջատված այդ երկու պետությունների անկախությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 17:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայում պետական մակարդակով քննարկումներն արդեն սկսվել են: Այս առիթով  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումն անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել  է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միևնույն է` վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլուն նաև հանդիպել […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 17:16

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է ԱՄՆ-ում սպասվում է հայ-թուրքական քառակողմ հանդիպում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի  21-ին պաշտոնական այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում Հայաստան Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրի շրջանակներում նախատեսված է հանդիպում կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի վարչապետի Թայիփ Էրդողանի, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ: armarlur.com


Սեպտեմբեր 14, 2009թ. 17:11

Պոլսո հայոց պատրիարքարանի խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի կառավարությանն իր բողոքն է ներկայցրել: Նա   Թուրքիայի կրթության նախարար Չուբուքչուից պահանջել է լուծել հայկական դասագրքերի հարցը, իսկ մշակույթի նախարար Գյունայից պահանջել` «կործանումից փրկել Դիարբեքիրի հայկական եկեղեցին»: Ըստ թուրքական մամուլի, երկու նախարարները խոստացել են լուծել այդ հարցերը: armarlur.com


Սեպտեմբեր 14, 2009թ. 16:42

Այսօր Վրաստան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քայդանովը, որը բոլորովին վերջերս աշխատանքային այցով եղել է նաև Թուրքիայում: Այս պահին Թբիլիսիում ընթանում է Քայդանովի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում է վրացական մամուլը, հանդիպումից հետո տեղի կունենա երկու դիվանագետների մամլո ասուլիսը, որի ընթացքում հանրությանը պարզ կդառնա Թինա Քայդանովի այցի նպատակներն ու […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 16:34

«Ոչ մեր կուսակցությունը, ոչ էլ մեր հասարակությունը, բոլորովին բավարարաված չէ քննարկումների արդյունքներից: Իրականությունում մենք տեսնում ենք, որ կուսակցությունների և տարբեր խմբավորումների կողմից անցկացված քննարկումներին ուշադրություն չի դարձվում, սակայն Թուրքիայում Դավուդօղլուն հադիպումներ է անցկացնում տարբեր կազմակերպությունների  հետ, լսում նրանց կարծիքը, որոնք կարող են դեմ և կողմ լինել հայ-թուրքական արձանագությանը, իսկ մեզ մոտ նման բաները բացակայում են: […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ: Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական հեռագրում նախագահ Սերժ Սարգսյանը գրել է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 16:13

Armar.am-ի աղբյուրների համաձայն  իշխանական վերին էշելոններում լուրջ փոփոխություն է սպասվում: Համաձայն որի` մոտ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ կտա իր վարչապետական  պաշտոնին: Նույն աղբյուրը տեղեկացնում է , որ Սարգսյանին առաջադրվել է Համաշխարհային բանկի նախագահի տեղակալի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, սակայն, շատ երկար թափուր չի մնա, քանի որ նրան փոխարինողն այլևս գտնված է: Դարձյալ նույն […]