Հարցազրույց` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ – Հայաստանում նկատելի են ներքաղաքական նոր իրավիճակներ: Մի կողմից տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ հայտարարում են, թե առաջիկայում հնարավոր է համագործակցեն միմյանց հետ, մյուս կողմից` նախկինում սերտ համագործակցության եզրեր ունեցող կուսակցությունները հրաժարվում են համագործակցությունից: Այս գործընթացներին զուգահեռ, ճաքեր են տալիս ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունները: Ըստ Ձեզ, ինչո՞վ են […]
29 Սեպտեմբեր 2009
Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղևորությանն ընդառաջ, Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ։ Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման […]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում: Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ […]
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից որոշ ժամանակ անց սկսված և տարբեր ձևաչափերով ընթացող հայ-թուրքական հրապարակային ոչ պաշտոնական և ոչ հրապարակային բնույթ կրող պաշտոնական շփումներն ու բանակցությունները հանգեցրին միջանկյալ մի հանգրվանի, որ բոլորիս արդեն հայտնի է Շվեյցարիայում նախաստորոգրված երկու արձանագրությունների ու դրանց կից հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ժամանակացույցի տեսքով: Փաստաթղթերի հրապարակումը սեպտեմբերի 1-ին, ինչպես և կարելի […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ:
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ` հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խորը […]
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։ Իր խոսքում ՀՀ արտգործնախարարն անդրադարձ կատարեց արցախյան հիմնախնդրին։ Այս ենթատեքստում Նալբանդյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն ստանձնել ու աշխատել ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլև որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ։ Նա ասել է, որ […]




