Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգային հանձնաժողովը այսօր (մեկնարկը` տեղի ժամանակով 8:30-ին, երևանյան ժամանակով` 11:30-ին) անդրադառնում է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցին: Ի դեպ, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության կազմը չհաստատելու մասին հարց էր բարձրացրել իր` Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խմբում, որի անդամներն էլ այդ հարցը բարձրացրել էին լիագումար նիստի ընթացքում: Արդյունքում […]
Հունվար 2010
Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է: Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ […]
Ամերիկյան «Արևելք-Արևմուտք» անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Լարեբին ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում իր դիտողություններն է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ: «Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին միանալու»,- կարծում է նա: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել Ռուսաստանին: Գոյություն ունեն ավելի էական […]
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ ստիպված է եղել արյան գնով պահպանելու ազգայինը: Դարերով չունենալով անկախ պետականություն` այնուամենայնիվ հայը կարողացել է զերծ մնալ օտար արժեքների դավանումից, եւ ավելին` 3-րդ հազարամյակ է հասցրել այնպիսի ազգային ավանդական ժառանգություն, որի մասին կարելի է ոչ միայն հիացմունքով խոսել, այլեւ պարծանքով ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին, հատկապես այսօր, երբ անկախ […]
Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, […]
«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Զուրաբովը, հինգամսյա հետաձգումից հետո ժամանելով Կիև, հավատարմագրերը կհանձնի հենց իրեն, այլ ոչ թե ուկրաինական պետության նոր ղեկավարին: «Ռուսական կողմը կվարվի այնպես, ինչպես պահանջում են միջազգային սկզբունքները: Հավատարմագրերը կհանձնվեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Անդրեի Յուշչենկոյին»,- հայտարարեց Յուշչենկոն՝ «Ինտեր» հեռուստալիքով, «Մեծ քաղաքականություն Եվգենի Կիսիլյովի հետ» հաղորդման եթերում: […]
Ս.թ. հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի […]
Բնության քմահաճությամբ դեռևս գարնան շնչով ապրող Երևանը երեկ ականատեսը դարձավ բնության իսկական «անակնկալի»: Ընդամենը մի քանի ակնթարթում ձմեռը ներխուժեց ու հաստատվեց մայրաքաղաքում: Հայաստանի ձյունառատ շրջաններում` մասնավորապսես Գեղարքունիքում, Աշոցքում առատ տեղացող ձյունն ու բուքը երեկ արդեն ճանպարհներին խնդիրներ են առաջացրել, սակայն ինչպես տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանը, ճանապարհների մաքրման աշխատանքները չեն ուշացել. «Մենք […]
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է։ Նա նշել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում: «Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաև ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը […]
Հունվարի 22-ին ԱՄՆ արևելյան ափի` Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների և ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն: Տոնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը, հագեցած էր մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելույթներով: Ողջունելով Հայաստանի Զինուժի օրը նշելու կարևոր […]




