Փետրվարի 12-ից մարտի 1-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կանցկացվեն 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Օլիմպիադայում Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ` դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք, 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք, 10 կմ), լեռնադահուկորդներ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, երկուսն էլ` հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք)։ Armar.am
Հունվար 2010
Դոնեցկի Կիրովյան շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի քազաքացիների դեմ, որոնք Ուկրաինայի նախագահի հունվարի 17-ի ընտրությունների առաջին փուլին կեղծ փաստաթղթերով ներկայացել են իբրև դիտորդներ. Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը: Դատաղազի տեղեկացմամբ, այժմ էլ Դոնեցկում 400-500 նման «դիտորդներ» կան: ArmAr.am
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ և վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գրական, գրականագիտական ու մանկավարժական մտքի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: «Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ […]
«Հայ–ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փնտրել այլ` նոր և, բնականաբար, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ: Ադրբեջանի իշխանությունները ինձանից նեղանում են, բայց չէ՞ որ այդ միջէթնիկական հակամարտության մեղավորը ես չեմ: Ես ընդամենը արձանագրում եմ ակնհայտ հանգամանքները` որպես մասնագետ, որն […]
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը վերջերս նամակ էր հղել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվային Նամակում, մասնավորապես, ասված էր, որ 1988-92 թ.թ.Ադրբեջանի կողմից հայության հանդեպ իրականացված ջարդերն իրենց բնույթով լիովին համապատասխանում են 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է: Հետևապես, միջազգային հանրության […]
«Մեծ ջանքերից և բազմաթիվ սկանդալային իրադարձություններից հետո Միխայիլ Սահակաշվիլու «ժողովրդավարական» վարչակարգին վերջապես հաջողվեց իր հսկողության տակ վերցնել առավել ժողովրդականություն վայելող վրացական «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաընկերությունները»,- հաղորդում է ИА REGNUM ռուսական գործակալությունը: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ներկայումս հեռարձակումը Վրաստանում սահմանափակվում է պետության վերահսկողության տակ գտնվող Հանրային հաղորդումների և կառավարամետ «Ռուսթավի-2» […]
Իսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները: «Էրդողանը անընդհատ կեղծ […]
Հունվարի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը։ Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, […]




