Հունվար 2010

Հունվար 15, 2010թ. 11:55

ԱՄՆ-ն ու Նորվեգիան կոչ են արել Ադրբեջանին հատուկ հետաքննություն  իրականացնել ու  պարզել Նախիջևանի Բնանիար գյուղում տեղի ունեցած հակամարտությունը և ապահովել Ադրբեջանում աշխատող օտարերկյա դիվանագետների անվտանգությունը: Հիշեցնեք, որ անցած տարվա դեկտեմբեի 18-ին շիա-մահմեդականների աշուրա տոնին հաջորդած օրն ու հունվարի հինգին` այդ գյուղում ոստիկանությունը ծեծի էր ենթարկել ու ձերբակալել մոտ 100 հոգու: Ավելի ուշ անհայտ անձինք սպառնացել […]


Հունվար 15, 2010թ. 11:43

Ռուսաստանի դեմ գործողություններում, ինչպես երևում է, վրացական իշխանությունները խտրություն չեն դնում: «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Վլադիկավկազում ՌԴ ՆԳ փոխնախարար Արկադի Եդելևը հայտնել է, որ Վրաստանի ռազմաբազաներում օտարերկրյա հրահանգիչները հատուկ խմբեր են պատրաստում` ՌԴ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Որպես թիրախ ընտրվել են հատկապես այն մահմեդական հոգևորականները, որոնք արմատական իսլամիստների դեմ պայքարելու կոչ են […]


Հունվար 15, 2010թ. 11:21

ИА REGNUM Новости կայքում Ստանիսլավ Տարասովն իր «Սերգեյ  Լավրովի դժվարին առաքելությունը Հայաստանում» հոդվածում անդրադառնալով Լավրովի Երևան կատարած այցին, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու ղարաբաղյան կարգավորմանն ուղղված գործընթացին գրում է. «Հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Երևանը խոչընդոտներ չի ստեղծել… Թուրքիան է, որ Ադրբեջանի ճնշման տակ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել է Հայաստանի հետ իր հարաբերությունների բարելավմամբ: Այդ իսկ պատճառով […]


Հունվար 15, 2010թ. 10:33

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ -Բաքվի ջարդերը հայաթափության գագաթնակետն են համարվում: Չպետք է  մոռանալ, որ Բաքվի ջարդերը Սումգայիթի շարունակությունն էին: Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն էր`  իրականացնել էթնիկ զտումներ։ Անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, Ադրբեջանի բոլոր ղեկավարները Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարել են հայաթափությունը, […]


Հունվար 15, 2010թ. 10:00

Հոլանդիայում De Dagelijksestandaard տեղեկատվական կայքի խմբագիրը աշխատանքից հեռացրել է 25-ամյա թուրք լրագրող Արմանդ Սաղին, որը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված իր հոդվածաշարում «հայերի ցեղասպանություն» արտահայտության փոխարեն գործածել է «տեղահանություն» բառը: Հոլանդահայերի բազմաթիվ բողոքներից հետո խմբագիրը թղթակցից պահանջել է ներողություն խնդրել հայերից, իսկ երբ Արմանդ Սաղը հրաժարվել է, նրան հեռացրել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է թուրքական […]


Հունվար 15, 2010թ. 09:30

1990թ. հունվարի 12 Բաքվի հեռուստատեսությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԿԿ-ի առաջին քարտուղար Վեզիրովը կոչ անելով դիմել կտրուկ գործողությունների ընդդեմ հայ ազգաբնակչության: Հենց այս ելույթի ժամանակ էլ հնչեցվեց «Կենտրոնը մեր ձեռքերում է» արտահայտությունը: 1990թ. հունվար 13-15 Տեղի ունեցան հայերի ջարդերը Բաքվում:  Ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից և չլքեցին Բինա օդակայանը, որտեղ նրանք արագ տեղափոխվել էին […]


Հունվար 15, 2010թ. 09:15

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացում, ինչպես «Ազատությունե ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 09:00

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էդվարդ Նալբանդյանի հետ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում ասել է. « Ռուսաստանը որևէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության միջև: Փորձել արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ […]


Հունվար 14, 2010թ. 19:01

Ս. թ. հունվարի 13-ին Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագիրն է հանձնել Նիդեռլանդների թագուհի Բեատրիսին, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհախենի մասնակցությամբ: Զրուցակիցներն արծարծել են տարածաշրջանային և երկկողմ խնդիրներ ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Հավատարմագրի հանձնման արարողությանը հաջորդել է ընդունելություն Նիդեռլանդների հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների համար: Նույն օրը Հայաստանի […]


Հունվար 14, 2010թ. 18:08

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, նշեց, որ Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո այդ փաստաթուղթը ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշման  հիման վրա ՀՀ  նախագահը չի կազմի փաստաթուղթ, որը կոչվում է վավերագիր, և այդ վավերագիրը չփոխանակվի։ «Միայն վավերագիրը փոխանակելուց հետո, այդ […]