Հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան են ժամանելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան)։ Այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հունվարի 21-ին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու։ ArmAr.am
Հունվար 2010
Հունվարի 16-ն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի և ՀՀ-մ ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ ArmAr.am
Բաքվի մանկական կինոյի տանը տեղի է ունեցել «Ջավանշիր» կոչվող մուլտֆիլմի առաջին ցուցադրությունը, որը, ըստ Day.az-ի փոխանցման, նվիրված է ղարաբաղյան պատերազմին: Ռեժիսոր Էլչին Ախունդովին ոգևորել է այն փաստը, որ 90-ականներին ռադիոյով լսել է, թե մարտերից մեկին մասնակցել է 10-ամյա մի պատանի: ArmAr.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ` 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՅՅՈՒՐԻՀՅ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՏԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ. Քաղաք Երեւան, 12 հունվարի, 2010թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ Հարությունյանի […]
Ադրբեջանը ՌԴ պետակական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ուղարկել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, ապա Ռուսաստանը դա պետք է ճանաչի»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Է. Պոլուխովի խոսքերով, բողոքի նոտայում […]
Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մոտ օրերս կունենա իր հեռուստաալիքը։ Այն կկոչվի «10eTV» և հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Դոն Դիեգոյի հեռուստաալիքը կաբելային ու ինտերնետային տարբերակներով կհեռարձակի ինչպես ֆուտբոլ, այնպես էլ մարզական աստղերի կյանքը լուսաբանող հաղորդումներ։ Ըստ կանխատեսումների՝ նոր հեռուստաալիքը, հեռարձակման առաջին օրն արդեն 1,206 միլիարդանոց հեռուստալսարան […]
Գերմանիայի ոստիկանությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալել է Անգոլայի մի քաղաքացում, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել է 86,7 կառատանոց ալմաստ։ Հազվագյուտ քարի մոտավոր արժեքը գնահատված է 2,5 մլն եվրո։ Թանկարժեք քարի տերը՝ 38-ամյա անգոլացին, Ֆրանկֆուրտ էր ժամանել Նամիբիայից։ Սահմանային անցակետում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրա՝ այդ երկիր մուտք գործելու արտոնագիրը, կեղծ է։ Ավելի ուշ նրա […]
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիան կապում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջընթացի հետ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը: Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Մերջանն ասել է, որ արձանագրություններն այս պահին հանձնաժողովի օրակարգ բերելն օգտակար չէ: Նրա համոզմամբ արձանագրությունների օրակարգ բերելն ու դրանք հավանության չարժանացնելը կստեղծի միայն […]
Իսկապես, վերապահումներն առավել լայնորեն կիրառվում են բազմակողմ պայմանագրերի պարագայում, սակայն դրանք տեղ են գտել և գտնում են նաև երկկողմ փաստաթղթերում: Նման ընթացքը պայմանավորված է գործնական հարմարությամբ, սակայն ոչ երբեք միջազգային օրենքի սահմանափակումներով: Ուրիշ բան, որ տրամաբանորեն ենթադրվում է. եթե կողմերն ընդամենը երկուսն են, ապա գործնականում արագ հնարավորություն կա մինչև տեքստի նախաստորագրումը, այսինքն տեքստի վերջնական ընդունումը, […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթը: «Հնարավոր է սահմանդրական մասնակի փոփոխություններ լինեն: Թուրքիան թող վարժվի հանրաքվե անցկացնելուն: Մեզանում այն դժվար կընթանա, քանի որ անցյալում հաճախակի չենք դիմել հանրաքվեի գործելաոճին»: Թուրքական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իրենք որպես իշխող կուսակցություն, Սահմանադրության […]




