Հունվար 2010

Հունվար 15, 2010թ. 15:37

ՀՀ փախստականների կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանը այսօր  «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, խոսելով ադրբեջանահայության արդի խնդիրների մասին, նշեց. «Ադրբեջանահայությունը այսօր 2 խնդիր ունի: Առաջինը բնակարանային խնդիրն է: Կառավարությունը 2004թ ծրագիր հաստատեց, որով պարտավորվում էր լուծել առավել կարիքավոր փախստականների բնակարանային խնդիրը: 2005թ-ից ծրագիրն իրականացվում է` 1065 ընտանիք ստացել է սեփականության վկայականներ,  բնակարան է ձեռք բերել […]


Հունվար 15, 2010թ. 15:07

«Վրաստանի իշխանությունները մտադիր չեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ սատարել այդ երկրի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Այս  մասին հայտարարել է մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն` փոխանցելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը: Մանջղալաձեն ասել է, թե. «Նախագահը հայտարարում է, որ Վրաստանի շահերին համապատասխանում է ուժեղ, ժողովրդավարական եւ անկախ Ուկրաինան: Վրաստանի ծրագրերում չի եղել եւ չկա Ուկրաինայի նախագահի […]


Հունվար 15, 2010թ. 14:51

Բաքվի կոտորածների 20 ամյակի առիթով այսօր կլոր սեղան էր կազմակերպել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Մենք գրեթե մոռացության ենք տվել 20 տարի առաջ Բաքվում և ընդհանրապես Ադրբեջանում կատարվածը: Սակայն քննարկումները չպետք է ատելություն սերմանեն մեր հասարակության մեջ,- համոզված է Ա. Հարությունյանը,- երբ Եվրոպայում հանդիպում եմ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասկանալի է դառնում, որ  հակահայկական […]


Հունվար 15, 2010թ. 14:00

1981թ. մայիսի 13-ին Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը հունվարի 18-ին` 28 տարվա ազատազրկումից հետո, ազատ կարձակվի։ Ազատության մեջ, պարզվում է, նրա առջև տարաբնույթ աշխատանքի, մեծ գումարներ վաստակելու, նաև «հերոսանալու» մեծ հեռնակարներ են բացվում։ Բացի այն, որ ավելի քան քառորդդարյա ընդմիջումից հետո որպես հերոս նա կտրորի «հայրենի երկրի հողը», նրան, ինչպես նրա […]


Հունվար 15, 2010թ. 13:25

Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը հրապարակել Էրդալ Շափաքի անցկացրած հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հարցերը վերաբերել են վերջինիս մոսկովյան այցին: Ի թիվս այլ ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցերի` Էրդողանին ուղղվել է նաև այսպիսի հարց. – Ռուսաստանի վարչապետ Պուտինը չի ողջունել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ շաղկապումը: Կողմնակից է այդ երկու խնդիրների առանձին-առանձին լուծմանը: […]


Հունվար 15, 2010թ. 13:24

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հաիթիի Նախագահ Ռենե Գարսիա Պրեւալին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերելու տուժածներին: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 13:00

Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ, չի կարելի պատահականություն կամ որոշակի իրադարձությունների հետևանք համարել, քանի որ տեղի ունեցածը՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, որի նպատակն էր պատմական հայրենիքի բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումը։ Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին Բաքվում մի քանի անգամ տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպե՞ս դրանք տեղի […]


Հունվար 15, 2010թ. 12:30

Համաձայն մեր ազգային խառնվածքի` ամանորյա սեղանը պետք է լինի առատ, անթերի, յուրօրինակ… Ինչպես ամբողջ հանրապետությունում, գողտրիկ Ջերմուկ քաղաքում, նույնպես, բնակչությունը ջանում է հնարավորինս հավատարիմ մնալ այս սովորույթին: Թեև նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին բոլորն էլ գանգատվում են , թե ու՞մ է պետք այս անիմաստ եռուզեռը, վազվզոցը… Փաստորեն, ամեն տարի առատ սեղաններով Ամանոր դիմավորող հայ ազգը […]


Հունվար 15, 2010թ. 11:58

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում վերընտրման իր պատրաստակամությունը: Սակայն նա նշել է, որ կառաջադրվի, եթե իր թեկնածությունն արժանանա խորհրդարանի հիմնական խմբակցությունների հավանությանը: «Եթե այդպիսին լինի հիմնական խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբավորումների կամքը, ես նրանց չեմ հիասթափեցնի և չեմ մերժի նրանց հանձնարարությունը»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»ին: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 11:56

Այսօր ժ. 17.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի գրասենյակից  ArmAr.am-ին տեղեկացրին, որ հանդիսությանը ելույթ կունենա «Արարատ» միության «Արարատ» երգչախումբը: Հանդիսության կազմակերպիչն է Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով ղեկավարում է «Արարատ» երիտասարդական […]