Նախորդ դարում Բաքվում, հայության հանդեպ իրականացված ջարդերի մասին պատմական ակնարկ է ներկացում պատմական գիտություների թեկնածու, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Նախ փաստեմ, որ 20-րդ դարասկզբին Բաքուն ռուսական և հայկական մշակութային կենտրոն էր: Վավերագրերում և փաստաթղթերում արձանագրված են 1905- 1906թթ, 1918թ. Բաքվում տեղի ունեցած կոտորածների մասին: Ըստ այդմ, կարող ենք նշել, որ Բաքուն երեք կոտորածների մայրաքաղաք […]
Հունվար 2010
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրը բարեգործական գործընթաց է սկսել՝ Հայիթի երկրաշարժից տուժած բնակչությանն օգնելու նպատակով։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ազնավուրի այդ նախաձեռնությանը միացել են մոտ 40 ֆրանսիացի երաժիշտներ։ Նրանք արդեն կլիպ են նկարահանում, որում կոչ են անում նվիրատվություններ կատարել՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Կլիպը կցուցադրվի Ֆրանսիայի ֆրանսալեզու բոլոր հեռուստաալիքներով։ Հավաքված գումարն առաջին հերթին կուղղորդվի Կարմիր խաչի […]
ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահները` Բարաք Օբաման, Ջորջ Բուշն ու Բիլլ Քլինթոնն այսօր հանդես կգան հատուկ հայտարարությամբ: Այն առնչվում է Հայիթիում ստեղծված արտակարգ իրավիճակին: Ակնկալվում է, որ ԱՄՆ ներկա ու նախկին նախագահները հայտարարելու են` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախագահական նոր նախաձեռնության մասին: Նրանք կոնկրետ քայլեր կռաջարկեն, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի օգնությունը: Այս մասին տեղեկացնում է […]
Այսօր Նյու-Յորքում «վեցնյակի» երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կքննարկեն Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: ArmAr.am
Երեկ կեսգիշերին Ուկրաինայում ավարտվեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. այսօր այդ երկրում լռության օր է, իսկ վաղը տեղի կունենան ընտրություններ: «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, երկրում գործող օրենսդրության համաձայն, նախընտրական քարոզարշավի ավարտվելուն պես Ուկրաինայում պետք է դադարեցվեն արտաքին գովազդը, քարոզչական նյութերի հեռարձակումը հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանց տպագրումը թերթերում: Տեղեկացնենք, որ հունվարի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են նախագահի 18 թեկնածուներ: […]
Այն, որ ադրբեջանաթուրքական ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել, որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ, ցավալին ու մտահոգիչն այն է, որ այստեղ հանդիպել են մերոնց սիրալիր վերաբերմունքին: Նոր երևույթ […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1,865,976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2,019,725-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761, իսկ 2010-ի հունվարի 1-ին ևս 8,535,018 ելքային զանգ: Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, […]
Փետրվարի 12-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար հրավիրվել է նաև Ադրբեջանի հավաքականը: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ` ադրբեջանցի ըմբիշները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք առաջնությանը, թե` ոչ: ArmAr.am
«Ադրբեջանը ցեղասպանությամբ է ծնունդ առել, այդ պետությունը ցեղասպանածին է: Այն էթնիկական զտումները որդեգրել է որպես քաղաքականություն», -այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նկատել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքն այնքան մեծ էր, որ մարդկանց հանդեպ պատերազմից հետո այստեղ սկսվեց պատերազմ շիրիմների դեմ ու հիշեց այն, ինչ կատարվեց Ջուղայի հայկական խաչքարերի հետ: Նա […]
Հունվարի 16-ին պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Կահիրեում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի և վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաև հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում […]




