Հունվար 2010

Հունվար 14, 2010թ. 18:00

2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի  դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել […]


Հունվար 14, 2010թ. 17:42

Երեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է. «ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի […]


Հունվար 14, 2010թ. 17:35

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող գործընթացում լճացում չկա, հակառակը` կա դրական առաջընթաց», – այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է 9-ը հանդիպում, որոնցից 6-ը` երկկողմանի, իսկ երեքը եռակողմ` ռուսական կողմի նախաձեռնությամբ: «Այդ հանդիպումների քանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործընթացքում […]


Հունվար 14, 2010թ. 17:30

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները «Lragir.am» կայքէջի հարցերին ՀԱՐՑ: Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացում: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: ՊԱՏԱՍԽԱՆ: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում […]


Հունվար 14, 2010թ. 17:25

Գործադիրը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող  Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի եւ դրա պահպանական գոտու  հողատարածքը եւ այն որպես պետական  սեփականություն անժամկետ անհատույց օգտագործման  իրավունքով հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական  պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: Այս մասին […]


Հունվար 14, 2010թ. 17:19

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ  հունվարի 14-ին Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգը: Վերջինիս նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունավետության մասնաբաժինը ՀՆԱ  կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ  ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, […]


Հունվար 14, 2010թ. 17:15

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»: Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի եւ […]


Հունվար 14, 2010թ. 17:09

Վերջերս www.eurasianet.org կայքում տեղադրված մի հոդվածում Թբիլիսիի անկախ լրագրող Նինո Պացուրիան իր մտահոգություններն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման դեպքում` Վրաստանին սպառնացող տնտեսական դժվարությունների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հոդվածը կրճատումներով. «Հայ–թուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, և վրացական ընկերությունների ղեկավարները գոհունակությամբ են դա ընդունում: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնախնդիրների […]


Հունվար 14, 2010թ. 16:51

Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի փոխռեկտոր,պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք արդեն հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու և հայ գրականություն: Հիշեցնենք, որ հայոց լեզվի ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր Թուրքիայի Նևշեհիր քաղաքի համալսարանում: Տեղեկացվում է, որ այդ համալսարանում բացվելու են նաև հնդկերենի, պարսկերենի, արաբերենի և […]


Հունվար 14, 2010թ. 16:40

Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: ArmAr.am