Իրանի Սպահան քաղաքում հասարակական մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որը անցյալ տարվա մարտին կրակել էր քաղաքի դատախազի տեղակալի վրա: Նրան կախաղան են հանել քաղաքային դատարանի շենքի դիմաց` հենց իր կատարած հանցագործության տեղում: ArmAr.am
Հունվար 2010
Կառավարությունում ամփոփվել են նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների հաշվետվությունները: Այսօր վարչապետին իրենց հաշվետվություններ են ներկայացրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները: Նրանք ներկայացրել են նաեւ 2009 թվականի իրենց աշխատանքային բացթողումներն ու թերացումները, որոնք նախատեսում են լուծել […]
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, և նշվում է ողջ աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միլիոնավոր հրեաներ ոչնչացվեցին գերմանական ֆաշիստների կողմից: Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը այդ եղեռնագործության կենտրոններից մեկն է եղել: Այսօր այդտեղ կազմակերպվող արարողությանը մասնակցելու է նաև Իսրայելի վարչապետը: ArmAr.am
Հայաստանը պարբերաբար` տարբեր պետական մակարդակներով հայտարարում է այն մասին, որ մեր երկիրը ոչ մի դեպքում, երբե’ք չի գնալու զիջումների Արցախի հարցում: Ադրբեջանական կողմը, պարբերաբար ընկնելով քաղցր հիշողությունների գիրկը, շարունակում է խոսել «ադրբեջանական Ղարաբաղի» մասին: Նրանք այսօր անգամ չեն շրջանառում «ԼՂԻՄ» վարչատարածքային միավորը: Դեռեւս 1991 թվականին Ադրբեջանը կազմալուծել է ԼՂԻՄ-ը եւ դրա հատվածները ներառել իր այլ […]
«Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Եթե հայրենիքը վտանգի մեջ է, միակ ու ամենակարևոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է: Եվ յուրաքանչյուր […]
Կոռուպցիան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է Կոլորադոյի համալսարանի Միջազգային ծրագրերի տնօրեն, կոռուպցիայի բնագավառի մասնագետ ամերիկացի Քրիստոֆ Սթիվսը «Հետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ըմբռնումը» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է համակարգային կոռուպցիան և դրա ազդեցությունը նախկին խորհրդային երկրների քաղաքականության ու տնտեսության վրա: Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ադրբեջանի տնտեսական իրավիճակի և երկրում տիրող կոռուպցիայի մասին, նա […]
«Արդյո՞ք կառավարության համար պարզ չէ, որ Հայաստանը հետ չի կանգնելու իր նախկին քաղաքականությունից: Արդյո՞ք այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը դրա ևս մեկ ապացույցը չէ: Այդ ամենից հետո ստորագրված արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- հայտարարել է թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը: Կոչ անելով իր երկրի կառավարությանը խորհրդարանից հետ […]
Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում Թուրքիայի՝ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր միամտորեն կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ու՞մ մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, […]
«CnnTurk» լրատվական ծառայությունը տագնապի աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ Վաշինգտոնի համալսարաններից մեկում կազմակերպված սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Այսպես` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հրավիրվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: Սեմինարին մասնակցել է նաև Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը, որն […]
2009- ի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, թե. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կփոխի իր թանգարանային կարգավիճակն ու կդառնա սրբատեղի աղոթավայր, եկեղեցում կիրականացվեն կրոնական արարողություններ։ Նա նույնիսկ կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ էր նշել՝ սեպտեմբերի 12- ը։ Սակայն մեկ ամիս անց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը հանդես եղավ ճիշտ հակառակը փաստող հայտարարությամբ: […]




