Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել […]
Հունվար 2010
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, պրոֆեսօր Մեհմեդ Բեքարօղլին Trend News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլու ընտրությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վկայում է Անկարայի վարած ճիշտ արտաքին քաղաքականության մասին: Ըստ նրա, թուրք նախագահի ընտրությունը կնպաստի, որպեսզի այդ կառույցի նիստերի օրակարգում հաճախ հայտվեն Անկարայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Կարծում եմ, որ Չավուշօղլու ընտրությունը կնպաստի […]
Հոլանդացի քրիստոնեադեմոկորատ Ռիա Օմեն-Ռուժթենի որոշման նախագիծը, որ կազմվել է Թուրքիայի մասին իր կազմած զեկույցի հիման վրա, 11 ձեռնպահ և 60 կողմ քվեարկության արդյունքներով ընդունվել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Թուրքական մամուլի գնահատմամբ` որոշման այդ նախագիծը բնավ թուրքանպաստ չէ և ծառայում է հունական կողմի օգտին: Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` այդ նախագիծը փետրվարի 11-ին կհանձնվի […]
Այսօր Հայոց բանակի հիմնադրման 18-րդ տարեդարձն է: Տոնի հետ կապված ArmAr.am-ի խնդրանքով ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իր շնորհավորական ուղերձը հղեց համայն հայությանը. «Ցանկանում եմ, որ շարունակենք կայանալ որպես ամուր պետություն, քանի որ դեռ շատ թերություններ ունենք: Մենք` հայերս, պետք է սովորենք հասկանալ, թե ինչ բան է պետությունը և ինչպես է պետք այն շենացնել, իսկ […]
ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Եռաբլուր» են այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով բոլորին տոնի […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հայոց բանակի 18-րդ տարելիցի առիթով շնորհավորում է հայ զինվորներին: «Բանակն ու պետությունը բարձրագույն արժեքներ են և նախապայմանն են յուրաքանչյուր ազգի հարատևության: Պետությունն առանց բանակ ու բանակն առանց պետության չեն կարող լինել. այս երկու արժեքները կազմում են մեկ միասնություն: Դրանք արժեքներ են, որոնց մենք պետք է մշտապես […]
Լոնդոնում տեղի ունեցող` Աֆղանստանին նվիրված համաժողովին մասնակցող` Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Turkishjournal»-ի հաղորդմամբ, օրակարգում եղել է միայն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշման մասին հարցը: Հանդիպումը տևել է 15 րոպե. մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Թուրքիային խիստ անհանգստացրել էր այն, որ ԱՄՆ-ը բարձր էր գնահատել […]
Ուկրաինայի ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ երկրի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանձնարարել է Անվտանգության խորհրդին ինտերնետային լսարանի համար անհասանելի դարձնել Vkontakte.ru, Odnoklassniki.ru և Connect.ua վնասակար կայքերը, որոնք ապակայունացնում են երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Նշված կայքերը Ուկրաինայում կանջատվեն փետրվարի 1-ին: ArmAr.am
Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նրանց մաղթել քաջ առողջություն, անկոտրուն կամք և նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում: «18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության […]
Երեկ «A1plus» և «Armtoday» կայքերն անդրադարձել էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացարած Վերաքննիչ բողոքին ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի: Ինչպես պարզվեց, նյութերում տեղ են գտել նկատելի անճշտություններ: Այս կապակցությամբ «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ArmAr.am-ին ներկայացրեց իր մեկնաբանությունը. «Այդ նյութերը, մեղմ ասած, աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով: Նախ, նրանք նշել են, որ ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ […]




