Ինչպես փոխանցում է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել մեր արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբադյանի հետ` հայ-թուրքական հարաբերությունների ու արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին հակիրճ տեղեկություն էր այսօր տեղադրվել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի վրա, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքել այդ լուրը: Տեղեկատվությունը այսօր հաստատեց նաեւ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը: […]
Հունվար 2010
«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ պետք է ողջունել, դա չի կարող ձեւական լինել։ Ավելին, դա կուժեղացնի հայկական դիրքերը։ Սակայն մինչեւ վերջնական լուծում դեռ երկար ճանապարհ կա։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանում պետք է հասկանան, որ Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է»,-ասել է ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: « Մենք հասկանում ենք, […]
2010 թվականին ԼՂՀ-ն քաղաքացիության մասին օրենք կունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնումը»: Նա նշել է, որ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագիծը ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան, որը այն վերադարձրել է լրամշակման: Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքը, սակայն կան մի շարք տարբերություններ, մասնավորապես` […]
120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով: Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: […]
Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ […]
Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը հանդես եկավ իր աշխատաոճին բնորոշ հերթական ստահոդ հոդվածի հրապարակումով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին տարածելով կեղծ և չճշտված տեղեկություններ: Թերթի հունվարի 20-ի համարում «Թոշակները ցա՞ծր են, կամ բաց նամակ պատկան մարմիններին» վերնագրով հոդվածում անանուն հեղինակը գրել է, թե Թումանյան 11ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ գնել է Սեյրան Օհանյանը: Այս առնչությամբ […]
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ […]
«Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի քննարկման ամենակարևոր թեմաներից էր ճանապարհների կառուցման հարցը, որոնցով Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծով` Ջավախքի միջոցով կապվի Բաթումին»,- ասյսօր լրագրողներին հայտեց հայ-վրացական տնտեսական համագործացության ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Բադալյանը: Նա նշեց, որ ճանապարհների կառուցմանը, որը ֆինանսավորվում է Ասիական բանկի և եվրոպական բանկերի կողմից, կմասնակցի նաև հայկական կողմը: Նա […]
Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և Ժողովրդավարության և խաղաղության կուսակցության 7 քուրդ անդամների ձերբակալությունից հետո Իգդիրում իրավիճակը չափազանց սրվել է: Կուսակցության ղեկավարները նախ հանդիպել են լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ապա երթ կազմակերպել, որը վերաճել է քուրդ-ադրբեջանական բախման: Քրդերը սկսել են ջարդել ադրբեջանցիներին պատկանող խանութների ապակիները: Ոստիկանությունը ընդհարման շարունակություն թույլ չտալու համար լրացուցիչ ուժեր է […]
Նիկա Գիլաուրիին Երեւան է ժամանել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, […]




