«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն Երեւան, 27 հունվարի, 2010թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՙՎարդանյանների ընտանիք՚ բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն` գումարը փոխանցելով Հիմնադրամի բանկային հաշվին: Նախորդ տարի գործարար ընտանիքի նվիրաբերած գումարով ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում կառուցվում է երկհարկանի դպրոց` նախատեսված 300 […]
Հունվար 2010
18 տարի առաջ ստեղծվեց Հայոց պետականության, խաղաղության և ազատության մեծագույն պաշտպան Հայոց բանակը: Իր գոյության 18 տարիների ընթացքում մեր բանակի մարտիկները կարողացան ոչ միայն հաղթանակած դուրս գալ պատերազմից, ազատագրել հայրենի հողը, այլև պահպանել ձեռք բերված ազատությունը` թևակոխելով պետականության կայացման նոր փուլ: Կատակասերներն ասում են, թե մեր բանակն արդեն չափահաս է և շուտով նրան էլ կտանեն […]
Սոչիում տեղի ունեցած` նախագահների հանդիպման ժամանակ թեև որեևէ պայմանագիր չստորագրվեց, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։ Նա հատկապես դրական է համարում այն փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂՀ-ն՝ որպես բանակցային կողմ, պետք է մասնակցի […]
Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը: Գիրքը հրատարակել է «Նորավանք» հիմանդրամը. Ներկայացվելու են հայ ժողովրդի տարած ավելի քան 1.500 հաղթանակները չորս հատորով: Առաջին հատորն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև երկրորդ դարը, երկրորդը` 4-10-րդ, երրորդը` 11-17-րդ, չորրորդը` 18-20-րդ դարերը: «Գրքերում չենք կարող անդրադառնալ հայ ժողովրդի տարած բոլոր հաղթանակներին, քանի որ մեր պատմիչների մոտ զավեշտի […]
Հունվարի 28-ին Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մեծ Բրիտանիա: Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո:
«Հայկական ժամանակ» օրաթերթի ս.թ. հունվարի 27-ի «Մենք ընդդիմություն ենք» հոդվածում հեղինակ Սյուզաննա Պողոսյանը գրել է, որ «…բանակում ծառայում են զորակոչվելու ենթակա երիտասարդների միայն 48 տոկոսը: Վերջին տվյալը նախօրեին հայտարարել է Պնախարար Սեյրան Օհանյանը»: Ցավով ուզում ենք նշել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանը այնքան անուշադիր է եղել, որ չի հասկացել պաշտպանության նախարարի ելույթը ԵՊՀ-ում: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, […]
Գազայի շրջանում Իսրայելի քաղաքականության գլխավոր քննադատներից մեկն իր «զենքն» ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ ազգային և միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոտնահարումներն անտեսելու համար: Հասարակական գործիչ և լրագրող Նաոմի Քլեյնը քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որն իր երկրի հայ և քուրդ ազգաբնակչության իրավունքներն արհամարհելով հանդերձ, իր համերաշխությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին: Քլեյնն ասել է, […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիմնականում շեշտադրել է Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թուրք-իսրայելական ճգնաժամային հարաբերությունների թեմաները: Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքէջը, Դավութօղլուն ասել է. «Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մի անգամ հակասեմիտիզմ չի եղել ու չի լինի: Մենք ոչ մի կերպ չենք հանդուրժի հակասեմիտիզմը, ռասիզմը: […]
Հայոց բանակի հիմնադրման տասնութերորդ տարեդարձի կապակցությամբ այսօր Պաշտպանության նախարարությունում կայացավ պարգևատրման արարողություն. Մեդալներ շնորհվեցին Հայոց բանակի բարձրաստիճան զինվորականներին, սպաներին ու շարքայիններին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Էդիկ Բարսեղյանը: Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց շնորհավորական […]




