Հունվար 2010

Հունվար 28, 2010թ. 10:56

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը: ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի […]


Հունվար 28, 2010թ. 10:41

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող դրական դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Երեկ  Panorama.am-ի հետ զրույցում` արձագանքելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցին, նման գնահատական հնչեցրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: «ԱՊԱ» գործակալությունը հրապարակել է Մևլութ Չավուշօղլուի հետ հարցազրույցի տեքստ, որտեղ թուրք խորհրդարանականին վերագրվում են կողմնակալ գնահատականներ` կապված […]


Հունվար 28, 2010թ. 10:36

Բանակ, որ ծնվեց պատերազմի տարիներին, անցավ պատերազմի բովով, ամրացավ ու ամրապնդվեց։ Այսօր հայոց բանակի շարքերում նրանք են, ովքեր ծնվել են հայոց բանակի հետ միասին։ Արցախի ազատամարտի  հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ շնորհավորել է հայ զինվորներին: Առաջին հերթին ձեզ առողջություն եմ մաղթում։ Ուզում եմ, որ դուք ավելի կոփված ու ամուր լինեք, ավելի շատ […]


Հունվար 28, 2010թ. 10:00

Հայաստանի Ազգային Ժողովի կոալիցիոն մեծամասնությունը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, հունվարի 27-ի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի […]


Հունվար 28, 2010թ. 09:50

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել է կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված հերթական` այս անգամ «SOS» մանկական գյուղի երեխաների խումբը: Այն, որ կյանքում հաջողելու գաղտնիքը, մասամբ, պայմանավորված է նպատակի նկատմամբ ունեցած հավատով` նորություն չէ ճակատագրի բերումով «SOS» մանկական գյուղում հայտնվածների համար: Հարգանքի, հավատի ու արժեքային կայուն համակարգի վրա հիմնված ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գործունեությունը, սակայն, նրանց համար խոսքի […]


Հունվար 28, 2010թ. 09:30

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլուդ Չավուշօղլուի հարցազրույցը ադրբեջանական ԶԼՄ-ներին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա արած միակողմանի հայտարարությունները խոր հիասթափություն են առաջացրել: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի, Չավուշօղլուն այդ բարձր պաշտոնն օգտագործում է իր նեղ նպատակների համար: «Նման հայտարարություններով ԵԽԽՎ նախագահը վտանգում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ինչը հարիր չէ այդպիսի հեղինակավոր կառույցի թեկուզ ժամանակավոր […]


Հունվար 28, 2010թ. 09:00

Սիրելի հայրենապաշտպան, Մենք` «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներս, սրտանց շնորհավորում ենք քեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Դու արդեն բազմիցս ապացուցել ես, որ անհրաժեշտ պահին պատրաստ ես գործի դնել քո ողջ հնարամտությունը, ուժը, խելքն ու հմտությունները հանուն հայրենիքի: Շուրջ երկու տասնամյակ առաջ վտանգավոր փորձություններում թրծվեց մեր վերածնված պետության բանակը` արցախյան ազատամարտում պատվով պաշտպանելով հայրենի սահմանները: Քաջատեղյակ ենք, որ […]


Հունվար 27, 2010թ. 20:00

Ռումինիայի նախկին բռնակալ Նիկոլաե Չաուշեսկուի ծննդյան օրը Ռումինացի նկարիչներից մեկը նշել է խիստ ինքնօրինակ ձևով: Նա շոկոլադից պատրաստել է Լենինի 3 մետրանոց արձանը և իշխանություններից այն Բուխարեստում` Լենինի նախկին արձանի պատվանդանին դնելու թույլտվություն խնդրել: Քաղաքային իշխանություններն ընդառաջել են նկարչին, և շոկոլադե Լենինը մեկ օրով հայտնվել է պատվանդանին: ArmAr.am


Հունվար 27, 2010թ. 19:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը դրական է գնահատել հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես, համագործակցությունը շինարարության ոլորտում, որն  անգամ ճգնաժամի պայմաններում զարգացել է: Պաոլո Ռոմանին  Տիգրան Սարգյանին տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած իտալական պատվիրակության կազմում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի […]


Հունվար 27, 2010թ. 19:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար։ Պարոն Մոթթաքին  վարչապետին է  փոխանցել  Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմի ողջույնները […]