Հունվար 2010

Հունվար 26, 2010թ. 17:30

«Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի, կնվազեն միջազգային ներդրումները», -այս մասին ասել է  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Քանի որ հակամարտության կողմերը տարբեր պատկերացումներ ունեն բանակցությունների վերջնական արդյունքների վերաբերյալ, ինքս, բացի ուժային սցենարից, խնդրի կարգավորման այլ հեռանկար դեռ չեմ տեսնում»,- հակամարտության կարգավորման նման ընթացք է կանխատեսել քաղքագետը: […]


Հունվար 26, 2010թ. 17:26

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է , որ 2009 թ. Հայաստանում գիտական աստիճանի վկայագիր հանձնվել է 568 գիտնականի, որից 50-ը՝ գիտության դոկտորի։ Գիտական կոչման դիպլոմ (այսինքն՝ դոցենտ, պրոֆեսոր) է տրվել 288 գիտնական մանկավարժի, որից 50-ը՝ պրոֆեսորի։ Այս տարի գիտության դոկտորների վկայագրերի քանակն ավելացել է 4-ով, գիտության թեկնածուներինը […]


Հունվար 26, 2010թ. 17:12

Այսօր նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ամփոփելով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Գիլաուրին վստահ է. «Տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների լուծումը ողջունելի է: Մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը: Դիվերսիֆիկացիան դրական ազդեցություն կունենա […]


Հունվար 26, 2010թ. 17:09

Արժե՞, արդյոք, դիմել ՀՀ արտգործնախարարություն` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթանալու համար: Այս մասին են մտորում այսօր  ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորները: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է,թե նախագահների հերթական հանդիպմանն ինքը մեծ նշանակություն չի տալիս, և այն համարում […]


Հունվար 26, 2010թ. 16:55

Շվեյցարիան անհամբեր սպասում է հայ- թուրքական արձանագրությունների վավերացմանը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են այս երկրի արտգործնախարարությունից: «Մենք հավատարիմ ենք Երեւան- Անկարա հարաբերություններին սատարելու քաղաքականությանը»,- ասել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութան ներկայացուցիչը: Ցյուրիխյան փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ դրան պաշտոնական Անկարայի արձագանքը Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: Հայ- թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն սպասում […]


Հունվար 26, 2010թ. 16:48

Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները. […]


Հունվար 26, 2010թ. 16:16

Ադրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է 4 հազար մանաթ կաշառք տալուց հետո հեշտությամբ ոչ պիտանի համարվել և 7–10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ` գրում է «Ազադլըգը»: Զորակոչի հետ կապված բացասական երևույթները վերացնելու նպատակով «Զորակոչի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այժմ զինծառայության համար զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունը զինկոմիսարիատներից հանվել և հանձնվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում […]


Հունվար 26, 2010թ. 16:04

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Բաբայանը –Երեկ, հերթական անգամ, Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններ տեղի ունեցան, որին մասնակցում էին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, և չէր մասնակցում Արցախը. ինչպե՞ս եք գնահատում երեկվա հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ ունեիք դրանից։ -Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որը կարող է ինչ-որ ձևով նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը։Բայց համոզված ենք, որ […]


Հունվար 26, 2010թ. 15:55

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովի կարծիքով, եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանում ոչ ոք չէր ցանկանում ռուսական ռազմակայանների վերադարձը, ապա այսօր այդ առաջարկը ոչ մեկին չի զարմացնում: Ադրբեջանական հասարակության մեջ տրամադրությունների փոփոխության պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի «արևմտամետ կողմնորոշումը չնպաստեց բռնագրավված տարածքների վերադարձին»: ArmAr.am


Հունվար 26, 2010թ. 15:42

Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում հունվարի 21-ին տեղի է ունեցել նախապատրաստական նիստ` զինծառայողներ կրտսեր սերժանտներ Դ.Հաջիևի և Ա.Շամիլովի, շարքայիններ Ու.Ալլահվերդիևի, Փ.Խոջաթովի և Ռ.Հուդրաթովի գործով: Վերջիններս, ծառայելով Բաքվի կայազորի զորամասերից մեկում, արձակուրդից վերադարձող զինվորներից դրամ են շորթել: Բացի դրանից, դրամ և հեռախոսային խոսակցության քարտեր են պահանջել զինվորներից, իսկ պահանջը չկատարողներին դաժանորեն ծեծել են: ArmAr.am