3 Փետրվար 2010

Փետրվար 3, 2010թ. 18:03

Հայաստանի մոտեցումն այն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է, ու այդ մոտեցումը ԵԱՀԿ համանախագահները ըմբռնում են: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ,,Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա Հայաստանի մոտեցումն է, եւ այդ մոտեցումը ըմբռնում է գտնում նաեւ ԵԱՀԿ համանախագահների կողմից […]


Փետրվար 3, 2010թ. 17:38

Այսօր վրացական «Ալյանս հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է Թբիլիսիի հայերի հետ: Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր համար կարևոր է Թբիլիսիում բնակվող հայերի մշակույթի և ինքնության պահպանումը: Այդ պատճառով ինքը ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրներին, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրանց հստակ գաղափարներ առաջարկել, որոնք մենք պետք […]


Փետրվար 3, 2010թ. 17:32

Թեպետ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 2007-2008թթ. նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, երկրի Զաքաթալայի, Գուբայի, Մասալայի շրջաններում, Նախիջևանում և Բաքվում կառուցվել են և ակտիվորեն գործում են հակատուբերկուլյոզային դիսպանսերներ, ինչը վկայում է, որ հիվանդությունն իրականում բավականին տարածված է Ադրբեջանում: Դա, իր հերթին, անուղղակիորեն վկայում է աղքատության բարձր մակարդակի մասին: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 17:21

ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր շնորհակալություն է հայտնել այն բոլոր հեռուստաընկերություններին և լրատվական այն միջոցներին, որոնք ցուցադրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրական, միասնական սահմանները ներկայացնող քարտեզը: Տիկին Ալավերդյանը կոչ է արել բոլոր հեռուստաընկերություններին հարգել օրենքը և առաջնորդվել նույն սկզբունքով: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 17:03

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի` Նուբարաշենի ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը 2009թ.նոյեմբերի 27-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի համար 1 զբոսախցի տանիքից փախուստ են կատարել: Օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ 2009թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել է […]


Փետրվար 3, 2010թ. 16:35

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Վահունին` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Վահե Վահունի: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 16:30

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ  ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված  օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն  անհիմն են, քանի որ դիակի […]


Փետրվար 3, 2010թ. 16:25

2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Հանդիպման ընթացքում […]


Փետրվար 3, 2010թ. 16:19

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները: Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են […]


Փետրվար 3, 2010թ. 16:01

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. նվազել է 2.64 անգամ (164%-ով): ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 10%-ով: ArmAr.am