3 Փետրվար 2010

Փետրվար 3, 2010թ. 12:53

Թուրքիայի խորհրդարանը վերածվել է այսպես ասած` բռնցքամարտի ռինգ: Վերջին շրջանում մեջլիսում հաճախադեպ է դարձել ձեռնամարտի բռնվելը: Վերջին կատաղի ծեծկռտուքը տեղի է ունեցել նախօրեին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Օմեր Դինչերին հարց ուղղելու համար հերթագրվելու ժամանակ միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցրել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների պատգամավորները: Ինչպես տեղեկացնում […]


Փետրվար 3, 2010թ. 12:48

Բնական ձգտում է, երբ  նորաստեղծ ընտանիքը ցանկանում է ունենալ իր առանձին կացարանը, ինչը թույլ կտա ինքնուրույն կազմակերպել կենցաղը, ամրապնդել ավանդաբար իրեն փոխանցված ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, իր համոզմունքներով ու աշխարհընկալմամբ դաստիարակել երեխաներին, ասել է թե վաղվա զինվորին, քաղաքացուն: Իսկ պետության համար երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն ունի թե քաղաքական, թե հասարակական, թե սոցիալական նշանակություն: Պատասախանատու […]


Փետրվար 3, 2010թ. 12:33

Երեկ թուրքական խորհրդարանում հերթական տուրուդմբոցն է տեղի ունեցել։ Իհարկե «բուռն քննարկումներից» հետո ծագած ծեծկռտուքը թուրք խորհրդարանականների համար սովորական երևույթ է, սակայն այս մեկն  իր բնույթով ու բովանդակությամբ, անցել է սովորականի սահմանը, քանի որ…  թեման ոչ թե հայ-թուրքական, թուրք-քրդական կամ քաղաքական հնչեղություն ունեցող ինչ-որ խնդրի էր վերաբերում, այլ անձամբ պարոն Էրդողանին։ «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավորներից մեկը, […]


Փետրվար 3, 2010թ. 12:26

Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մա Չժաոսյուն: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Օբամայի` Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են Տիբեթի խնդիրը, և Չինաստանն այդ հարցում իր դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ ղեկավարությանը: Նշենք, որ Պեկինը Հնդկաստանում տարագրության մեջ ապրող Տիբեթի բուդդիստների առաջնորդին մեղադրում է Տիբեթը ՉԺՀ-ից առանձնացնելու ձգտման […]


Փետրվար 3, 2010թ. 11:35

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան նշանակված Նամըք Թանը հույս է հայտնել, որ ապրիլ ամսին, երբ տագնապ կա, որ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության բանաձևը, ամերիկացի դաշնակիցները Թուրքիայի համար անցանկալի քայլեր չեն կատարի: Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ, Թանն այդ մասին ասել է` ելույթ ունենալով Թուրքիայի ժողովրդավարության հիմնադրամի կողմից կազմակերպված և թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ժողովում: Նա ընդգծել է, […]


Փետրվար 3, 2010թ. 11:30

Իրադրությունը Կովկասում և Բալկաններում դեռ շարունակում է մնալ անկայուն: Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարաարել է ԱՄՆ  հետախուզության ղեկավար Դենիս Բլերը: Associated Press գործակալության հաղորդմամբ, Բլերը, սենատի հետախուզության խորհրդում ելույթ ունենալով, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն դիտարկումը, թե ԽՍՀՄ նախկին երկրները իր երկրի  հետաքրքրությունների […]


Փետրվար 3, 2010թ. 11:21

Այսուհետ Արցախի կամուրջներին ծանոթանալու համար երկար փնտրտուքի կարիք չի լինի. բավական է միայն բացել ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հովանավորությամբ հրատարակված «Արցախի կամուրջներ» եռալեզու գիրքը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցից մենք տեղեկացանք, որ  տպագրության է հանձնվել նաև «Վարձք» կիսամյա հանդեսը: «Վարձք» հանդեսը տպագրելու ցանկությունն առկա է արդեն մի […]


Փետրվար 3, 2010թ. 10:52

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին ՕԵԿ պատգամավորով փոխարինելու խնդրին, ասել է, թե  «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում ի սկզբանե եղել է այն միակ ընդդիմադիր ուժը, որը մնացել է որպես ընդդիմադիր։ «Այսինքն՝ ներկայացրել է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու շահը Ստրասբուրգում և իր մոտեցումներում եղել է քննադատական, ինքնաքննադատական։ Այն, որ նման խմբակցության պատգամավորին […]


Փետրվար 3, 2010թ. 10:20

Իրանական Press tv-ն տեղակացնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ այդ երկրների տարածքներից հետևում են Իրանի ատոմային ծրագրի իրականացմանը: Ընդ որում, հատուկ այդ նպատակով ստեղծված բազաներում աշխատում են Իսրայելից եկած մասնագետներ: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 10:05

Ադրբեջանի խորհրդարանի հետարձակուրդային հենց առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Իգբալ Աղազադեն հարց է բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հրաժարականի մասին, հաղորդում է “Зеркало”-ն: Պատճառը Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասում վեց սպաների գնդակահարությունն է, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ArmAr.am