3 Փետրվար 2010

Փետրվար 3, 2010թ. 15:50

Ամերիկացի աստղագետներին առաջին անգամ հաջողվել է «Հաբլ» տիեզերասարքի միջոցով լուսանկարել երկու ասուպների բախման տիեզերական վթարը: Ըստ հետազոտության ղեկավարների հայտարարության, բախման հետևանքով առաջացած X-աձև մարմինը բաղկացած է փոշուց և քարերից: Այն հայտնաբերվել է արևից մոտ 290 միլիոն կիլիոմետր, իսկ Երկրից` 145 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Գիտնականների խոսքերով` ասուպները բախվել են ավելի քան 17 հազար կմ/ժ արագությամբ […]


Փետրվար 3, 2010թ. 15:35

Ադրբեջանցի զինվորական լրագրող Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ 2009թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 28 զինծառայող, ծանր վիրավորվել է 5-ը: Իսկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին մի խումբ սպաների գնդակահարած զինվորներից մեկին` Էլխան Ազիզովին, ծառայակիցները նախապես խոշտանգել են: Այդ մասին նա պատմել […]


Փետրվար 3, 2010թ. 15:23

Ադրբեջանում մոլլան սպանել է երկու այլ հոգևորականի: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ երկու հոգևորականները ինչպես հարկն է չեն ներկայացել մոլլային: Ըստ «Ենի մուսավաթ» թերթի, նույնն էլ կատարվում է ադրբեջանական բանակում: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:11

Ադրբեջանի  ԶՈՒ-ում 2009թ. ավելացել են պետական սեփականության դեմ հանցագործությունները. հաջողվել է վերականգնել պետությանը հասցված նյութական վնասի ընդամենը 74%-ը: Նախորդ տարվա համեմատ 13.5%-ով ավելացել են նաև անձի դեմ, ինչպես նաև միմյանց ոչ ենթակա զինծառայողների միջև ոչ ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:00

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց է պատրաստել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի` սև կղզին. մարդու իրավունքների խախտումները Նախիջևանում»։ Զեկույցում գնահատական է տրվում Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքական համակարգին, նշվում է նաև Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած ազգակցական կապերի մասին: Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավարության բռնատիրական մեթոդները […]


Փետրվար 3, 2010թ. 14:40

Չնայած աշխարհի գրեթե բոլոր ցեղասպանագետները միակարծիք են, որ Օսմանյան կայսրության ավելի քան 1 մլն հայեր կազմակերպված սպանվեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ թուրքական իշխանությունները ստիպեցին նրանց գաղթել Սիրիայի անապատները` Թուրքիան շարունակում է պաշտոնապես ժխտել ցեղասպանության փաստը: Անկարան պնդում է, որ պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը կարող է դառնալ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միջոց: Հանձնաժողովի հնարավոր ստեղծումն […]


Փետրվար 3, 2010թ. 14:15

Թուրքական իրարանցումը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդունած որոշման հետ, շարունակվում է:  Այս անգամ թուրքերը որոշել են դիմել օտար դիվանագետների օգնությանը: Պաշտոնական Անկարան հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու համար դիվանագետ է գործուղում Շվեյցարիա: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ […]


Փետրվար 3, 2010թ. 13:53

Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են, որ ԶՈՒ-ում ստեղծված վիճակը քննարկվի միլի մեջլիսի դռնփակ նիստում: Պատգամավոր Իգբալ Աղազադեի խոսքով, ԶՈՒ-ում զինվորների զանգվածային սպանդի դեպքերը խիստ մտահոգում են ադրբեջանական հասարակությանը: «Ազադլըգ» թերթը ինտերնետային ֆորումի միջոցով ներկայացրել է Դաշքեսանի զորամասում տեղի ունեցած սպանությունների առաջին արձագանքները: Թերթի մշտական ընթերցողներից մեկը գրել է, որ «ադրբեջանական բանակում ամեն տեսակի […]


Փետրվար 3, 2010թ. 13:50

Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]


Փետրվար 3, 2010թ. 13:30

Փետրվարի 9-ից կմեկնարկեն Տերյանի 125-ամյակին նվիրված միջոցառումերը: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով, որը  հաստատել է միջոցառումների ծրագիրը: Այս տարի կհրատարակվի Տերյան հանրագիտարանը, որտեղ կներկայացվեն տեղեկություններ ոչ միայն նրա բանաստեղծական, այլև հասարակական-քաղաքական գործունեության մասին: Որոշում է ընդունվել նաև […]