Արդեն մի քանի օր է, որ ոսկու շուկաների աշխատակիցները բողոքի գործողություններ են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ: Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորները խնդրել են վարչապետին մեկնաբանել Հայաստանի ոսկու շուկաներում ստեղծված իրավիճակը: «Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ, բայց որոշները չեն ցանկանում դա: Սակայն մենք հետագայում էլ […]
Փետրվար 2010
Ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով, այսինքն ինչով առանձնանում է այլ ազգերից: Այդ գաղափարի խոր գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից: Այնուհանդերձ այսօր ունենք լեզվի պահպանության խնդիր: Թերևս դա է պատճառը, որ ունենք «Մայրենի լեզվի օր»: Լեզուն օդուջրի, մոր նման բնազդային պահանջմունք է, որով ապրում ենք, սակայն […]
Ուկրաինայի մայրաքաղաքում, նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպում նախատեսված չէ եւ տեղի չի ունենալու: Այդ մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, որ կայանալու է փետրվարի 25-ին, սպասվում է հարյուր օտարերկրյա պատվիրակությունների ժամանում: Արարողությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ […]
Փետրվարի 24-ին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բռնության էր ենթարկվել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ: Այսօր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստացել է պարզել ֆոտոլրագրողի վրա կատարված հարձակման պատճառը: Դատախազության կոլեգիայի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շամշյանը կատարվածի մասին տեղեկացրել է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս պահանջել է դեպքի մասին գրավոր հաղորդում […]
ՀՀ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից անընդմեջ հայտարարություններ են հնչում, որ առանց Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի։ «Եթե նման կարծիք է արտահայտում երկրի վարչապետը, ԱԳ նախարարը, գենշտաբի ղեկավարը, ուստի նրանք […]
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների […]
Թուրքիայի ներքաղաքական լարվածությանը նոր լիցք է հաղորդել զինված ուժերի Գլխավոր շտաբում նախօրեին գումարված արտակարգ ժողովը, որին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալները` 14 բանակի գեներալ և մեկ ծովակալ: Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում զետեղված համառոտ հաղորդագրությունն ընդամենը տեղեկացնում է այդ ժողովի կազմակերպման մասին: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում: Սակայն թուրքական «Sonsayfa» լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական […]
Այսօր` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն առնչվում էր առաջիկայում գազի սակագների նախատեսվող թանկացումներին։ Պատգամավորի կարծիքով այդ թանկացումը արդարացված չէ, քանի որ 140% թանկացումների պարագայում, չի բարձրացել ազգաբնակչության գնողականությունը, ուստի՝ ազգաբնակչությունը սոցիալապես պաշտպանված չէ։ Ի պատասխան պատգամավորի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանելով ստեղծված իրավիճակը նշեց, […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է Խորհրդի անդամների հետ` քննարկելու գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ […]
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը -Պարոն Հարությունյան, Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա տարածաշրջանում 2-րդ հայկական հանրապետության ստեղծումը։ Այսինքն՝ թույլ չեն տա միջազգային հանրության կողմից Արցախը որպես ինքնավար, ինչքնուրույն երկիր ընդունելուն և բոլոր քայլերը կանեն այդ ճանապարհը փակելու համար։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ։ -Դա Ալիևի […]




