Փետրվար 2010

Փետրվար 25, 2010թ. 11:42

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ղեկավար խորհրդի նիստից հետո հանդես է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը դատապարտող հաղորդագրությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Ի դեպ` նշված կուսակցությունը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևն է հանդիսանում: «ԱՇԿ» առաջնորդի գնահատմամբ` Թուրքիան առաջիկայում ապրելու […]


Փետրվար 25, 2010թ. 11:39

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ի առավոտյան մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այս պահին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյան, Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյան կազմով, արդեն ժամանել է Կիև: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Տեղեկացնենք, որ  Վիկտոր Յանուկովիչի […]


Փետրվար 25, 2010թ. 11:15

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահին: Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը, միաժամանակ  հայտնել` քանի դեռ նախագահը չի ընդունել հրաժարականը, այս պահին Դավիթ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել: Այս պահին դեռ անհայտ է, թե  ով է փոխարինելու Դավիթ Հարությունյանին: Տեղեկացնենք, որ վերջինս պաշտոնավարեց ընդամենը մի […]


Փետրվար 25, 2010թ. 11:00

Այսօր Թուրքիայի նախագահն ու վարչապետը հանդիպելու են Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի «բանակի և կառավարության միջև եղած լարվածությունը թուլացնեն». Տեղեկացնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ թուրքական բանակի 7 բարձրաստիճան սպաներ մեղադրվել են երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ձերբակալվել են 50 բարձրաստիճան սպաներ: Օրակարգում կարող է հայտնվել համազգային արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի` ԵՄ մտնելու […]


Փետրվար 25, 2010թ. 10:11

1992 թվականի 25-26 փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակը ազատագրեց ադրբեջանական բանակի հիմնական հենակետերից մեկը հանդիսացող Խոջալուն: ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակը պատրաստվող օպերացիայի մասին նախապես տեղեկացրել էր ադրբեջանական իշխանություններին և միջանցք թողեց խաղաղ բնակչության էվակուացման համար: Սակայն, միջանցքի վերջում` Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից վերահսկվող տարածքում, Խոջալուն լքած խաղաղ բնակիչներին կրակի տարափով «դիմավորում» են ադրբեջանական բանակի մարտիկները: Մինչդեռ առ […]


Փետրվար 25, 2010թ. 09:30

1992թ. փետրվարի 23 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց «ՙԼՂՀ զինված միավարումների իրավական կարգավիճակի մասին»: Անջատ ջոկատները միավորվեցին ԼՂՀ միացյալ Ինքնապաշտպանության բանակի մեջ: Ինքնապաշտպանության բանակի շտաբի ղեկավար նշանակվեց Արկադի Տեր-Թադևոսյանը: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 09:00

«Այսօր ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Խաջալուի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու համար, որպեզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթի ողբերգական դեպքերից»,- այսօր ասել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նկատել է, որ ադրբեջանցիներն իրենց կեղծ քարոզչությունը ազդեցիկ դարձնելու նպատակով օգտագործում են տարբեր  միջոցներ, օրինակ,  զոհված երեխաների լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք ոչ մի առնչություն չունեն Խոջալուի հետ: […]


Փետրվար 24, 2010թ. 20:51

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ պետական բուհերի ռեկտորները, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետներ: Բացելով նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ա. Ղուկասյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության […]


Փետրվար 24, 2010թ. 20:15

«Մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի նախագահին եւ կներկայացվի հանրությանը։ Մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան։ Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի խոսքը վերաբերել է գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան.«Կառավարությունը մշտապես մանրամասնորեն […]


Փետրվար 24, 2010թ. 20:02

«Հայաստանի պետական պարտքը 2010 թվականի ավարտին ներկայիս 38 տոկոսից կավելանա ու կդառնա 45 տոկոս, սակայն սա միջազգային չափանիշներով բարձր ցուցանիշ չէ, քանի որ պետական պարտքի վտանգավոր սահմանը համարվում է 60 եւ ավելի տոկոսները»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը  հույս է հայտնել, որ  Հայաստանի կառավարության կողմից մշակվում են  համապատասխան միջոցներ այն […]