Ս. թ. փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում: […]
Փետրվար 2010
Ադրբեջանական հիստերայի հերթական դրսևորումներից է 1992թ. Խոջալուում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածների պատասխանատվությունը բարդել հայերի վրա, ավելացնել զոհերի թիվը, հնարավորինս կեղծել փաստերը: Մինչև հիմա այս ամենը մնացել է գրեթե անպատասխան: Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աննախադեպ սադրանքի և կեղծարարության ժամանակագրություն»- http://xocali.net ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի հեղինակն է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը: «Վաղուց արդեն հակահարված տալու […]
«Մայրենի լեզվի տարի» ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետի հայագիտության նոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել եւ վերազինվել է հայ բարերարներ Հակոբյանների ընտանիքի միջոցներով եւ Հայաստանի դեսպանության օժանդակությամբ: Միջոցառմանը ներկա են եղել բարերարներ տեր եւ տիկին Հակոբյանները, Բուլղարիայի կրթության, երիտասարդության հարցերի եւ […]
Վաղը՝ փետրվարի 25 ին, ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի Խոջալուի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածել բլոգերով, սոցիալական ցանցերով և այլ հնարավոր ռեսուրսներով։ yerevaklur.am-ը կոչ է անում սույն ռեսուրսներում գրանցված հայերին իրենց ընկերներին ուղարկել Խոջալուի իրադարձությունների մասին կարճ տեղեկատվություն։ Քանի որ երկար տեքստերը և գիտական վերլուծությունները այնքան էլ արդյունավետ չեն հասարակ մարդկանց նման տեղեկությունները հասցնելու տեսանկյունից, ապա առաջարկու ենք […]
Արցախի համար մայիսի ինը եռակի տոն է` Արցախի բանակի կազմավորման օր, Շուշիի ազատագրման օր, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր: Եվ հանդիսավոր միջոցառումներն էլ ծրագրվում են մանրակրկիտ ձևով, ինչպես ԼՂՀ կառավարության նիստում հրահանգել է վարչապետ Արա Հարությունյանը: Կառավարության նիստում հանդիսավոր միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է հատուկ հանձնախողով` ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: ArmAr.am
Ս.թ. փետրվարի 22-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Ջաննի Լետտայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջաննի Լետտային ջերմ ընդունելության համար և փոխանցել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հայ-իտալական հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Իտալիան […]
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Այս մասին հատնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի […]
Ապրիլ 24, 2010-ին կը լրանայ Հայկական Ցեղասպանութէան 95-րդ տարելիցը: Հայ ժողովուրդին եւ մարդկութեան դէմ Թուրքիոյ կողմէ իրագործուած ոճրագործութեան հետեւանքները այսօր ալ կը յամենան: Արդարութիւնը տակաւին չէ յաղթանակած: 95 տարի շարունակ հայրենազրկուած, պատմական հայրենիքին մէջ Ցեղասպանութեան ենթարկուած հայութիւնը հետապնդած է իր արդար դատը: Պայքարի երկար ճանապարհին մեր ժողովուրդը կրցաւ կազմակերպուած ուժի վերածուիլ` հաւատարիմ մնալով ազգային արժէքներուն, […]
Ինչպես հայտնում է ArmAr.am-ի խորհրդարանական թղթակիցը, քիչ առաջ Հայաաստանի խորհրդարանում ավարտվեց «ՀՀ միջազգային պայմանգրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ձայների հետևյալ պատկերով` 88 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ: Որոշվեց, որ օրինագծի շուրջ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցման ընդունումից 24 ժամվա ընթացքում: ArmAr.am
Թուրքական «Zaman» թերթը ընդարձակ վերլուծականով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին, ընթացքին և ներկայիս հանգրվանակետին: Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները: Այսպես` «Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց: Հետևաբար, կազատվի նաև 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու […]




