Փետրվարի 25-ին տեղի է ունենալու Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից տեղեկացրեցին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հրավիրված է մասնակցել Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am
Փետրվար 2010
Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներն են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով: Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել […]
Այս պահին Հայաստանի օրենսդիր մարմինը քննարկում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ելույթ ունենալով նշել է, թե օրինագծում կատարվող փոփոխությունները պարտադիր են, սակայն ոչ բավարար: Նա հարց է հնչեցրել.«Ինչու չպետք է վերապահումներ անելու իրավունք ունենա ՀՀ Ազգային ժողովը»: ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկել է, […]
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը շաբաթվա վերջում մեկնելու է ԱՄՆ` հակազդելու մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի ընդունմանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Մերջանի գլխավորած պատվիրակության կազմում են եւս 4 պատգամավորներ: Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրելու՝ ամերիկացի պաշտոնյաներին զգուշացնելու, թե հիշյալ նախագծի ընդունումը մեծ […]
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար […]
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, երեկ իսպանական Սեվիլիա քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը «զոհ» էր դարձել մի հարձակման. նրան փորձել են հարվածել կոշիկով։ Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել էր ու նրա վրա նետել կոշիկը։ Կոշիկն, իհարկե, իր նշանակետին չի հասել: Բայց այս դեպքում դա չէ կարևորը, այլ այն, որ այդ քաղաքացին, որն ի դեպ, ազգությամբ […]
Ծովահենության դեմ միջազգային պայքարի շրջանակում Ադենի ծովածոց են ուղևորվել Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի մի քանի նավեր: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նավերը համալրվել են ծովային հետևակի ջոկատներով և Ka-32 երկուական ուղղաթիռներով: Նրանց խնդիրն է հայտնաբերել ծովահեններին և հետևել նրանց բոլոր տեղաշարժերին: ArmAr.am
Բաց նամակ աշխարհի տերերին և սեփական իշխանություններին. Մեծարգո Պարոննե’ր, Դուք, ստանձնելով աշխարհի երկրների կառավարումը,պետք է որ ոչ միայն քաջ գիտենաք ողջ աշխարհի պատմությունը, այլև `բոլոր ժողովուրդների ազգային առանձնահատկությունները, արժանիքները և թերությունները: Ճիշտ այդպես էլ գիտեք` ո՞վ է թուրքը ընդհանրապես , և ո՞վ է հայը ընդհանրապես` սեփական պատմություններով հանդերձ: Ահա այս երկու ժողովուրդների ընդհանրական նկարագրով էլ […]
Թուրքիայի Դուրսունբեյ քաղաքից 20կմ հեռու գտնվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Մեթանը պայթել է 250 մետր խորության մեջ: 29 հանքափորի հաջողվել է փրկել: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, չորս տարի առաջ նույն ածխահանքում դարձյալ պայթյունից զոհվել են 17 ածխահատներ: Երկու ամիս առաջ Բուրսայի ածխահորում, նորից դժբախտ պատահարի հետևանքով, զոհվել է […]
Երեկ Ստոկհոլմում General Motors ավտոկոնցեռնը ավարտել է Saab մակնիշի վաճառքի գործընթացը հոլանդական Spyker սպորտային մեքենաներ արտադրող ընկերության հետ: REGNUM-ը տեղեկացնում է, որ շվեդական ապրանքանիշի դիմաց General Motors-ը կստանա 74 մլն դոլար կանխիկ գումար և 326 մլն դոլարի առաջնային արժեթղթեր` Spyker Cars N.V հոլդինգի ձևավորումից հետո (Spyker Cars և Saab): ArmAr.am




