Փետրվար 2010

Փետրվար 23, 2010թ. 17:10

Ինչպես տեղեկացրել ենք քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ՀՀ խորհրդարանի  քննարկմանն է ներկայացրել  ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը,  ներկաներին հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե հայ-թուրքական գործընթացը ձգձգվի, ապա Հայաստանը հիմնվելով կատարելիք փոփոխությունների վրա կարող է դուրս գալ […]


Փետրվար 23, 2010թ. 17:00

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ու ստորագրված արձանագրությունների մասին ասել է հետևյալը. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը,   հավատացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին եւ ադրբեջանական հողերի «բռնազավթման» վերացման մասին չի նշել ստորագրված արձանագրություններում։ Այդ պատճառով Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երկիրը հասցրեցին անհաջողության»։ Կուսակցության փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան` […]


Փետրվար 23, 2010թ. 16:50

Ֆրանսիայի ավիակարգավորողներն այսօր սկսել են 15-օրյա գործադուլ: Նրանք բողոքում են օդային հաղորդակցության միասնական համակարգի ներդրման դեմ, որը համատարած կրճատումների պատճառ կարող է դառնալ: Այդ մասին բանակցություններ են վարում Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Լյուքսենբուրգը և Շվեյցարիան: Գործադուլի պատճառով  «Շարլ դը Գոլ» օդանավակայանում հետաձգվել է թռիչքների մեկ քառորդը, իսկ  «Օռլիում»`մոտ կեսը: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 16:35

Այս պահին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանականները  քննարկում են  «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են միջազգային պայմանագրի կասեցում և դադարեցում: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Միջազգային պայմանագրի կնքման  ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» 38-ի 1 հոդվածում: Առաջարկվում է, […]


Փետրվար 23, 2010թ. 16:30

Ազգությամբ քուրդ Իզզեթ Թուրանը Դիարբեքիրի թուրքական բանտում իր պատիժը կրում է աննկարագրելի անմարդկային պայմաններում: 12 տարի առաջ նա «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի հետ համագործակցելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Թուրքական «Firat» լրատվական գործակալության տեղեկացմամբ` այժմ Իզզեթ Թուրանը տառապում է բանտում ձեռք բերած 7 տարբեր հիվանդություններով: Դատապարտյալին ոչ մի օգնություն չի ցուցաբերվում, ոչ մի բուժում չի […]


Փետրվար 23, 2010թ. 16:17

«Իմ կարծիքով, Թուրքիան արդեն անցել է զարգացման այնպիսի փուլ, որ ռազմական հեղաշրջումները Թուրքիայում գրեթե հնարավոր չեն, իսկ դրա համար կա երեք պատճառ»,- նկատում է  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ պատճառները հետևյալն են: Առաջին պատճառն այն է, որ սասանվել է Թուրքիայի բարձրագույն զինվորականության հեղինակությունը. «Երբ նախկինում հայտարարվում էր, որ զինվորականությունը որևիցե գործողություն է կատարում, ապա […]


Փետրվար 23, 2010թ. 15:55

ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը թափուր էր մնացել այն պահից, երբ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Եվ այսօր ՀՀ օրենսդիրում  տեղի ունեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նախագահի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Տեղեկացնենք, որ […]


Փետրվար 23, 2010թ. 15:29

Այն, որ Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե ինչու են այդ փաստի առնչությամբ իրար խառնվել Ադրբեջանի խորհրդարանում… Ամենայն հավանականությամբ, սրանք հերթական անգամ ուզում են սիրաշահել Թուրքիային, թե  մենք էլ ենք անհանգստացած ձեր դարդ ու ցավով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի միլի մեջլիս […]


Փետրվար 23, 2010թ. 15:03

Վրաստանի պետական նախարար, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին փետրվարի  22-23-ին ՄԱԿ-ում ներկայացնում է Վրաստանի կառավարության ռազմավարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ: «Մեծ նշանակություն ունի այն հարցի քննարկումը, թե ինչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ն այդ ձեւաչափում եւ վերոնշյալ ռազմավարության իրականացման գործում»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման […]


Փետրվար 23, 2010թ. 14:54

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ BBC-ի եւ Voice of America-ի գործողությունները մանրամասն վերահսկվում են: Նրանց Թեհրանը մեղադրում է հետախուզական ստորաբաժանումների օգտին ծառայելու մեջ: Թեհրանը մեղադրում է նաև Բրիտանիայի, ԱՄՆ, իսկ վերջերս նաեւ Գերմանիայի կառավարությանը ըննդիմադիր շարժմանը աջակցելու մեջ, որոնք  փորձում են տապալել վարչակարգը: Իրանի ոստիկանության ղեկավար գեներալ Իսմայիլ Ահմադի Մողադամն ասել է, որ BBC եւ […]